Ով է՝ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնող «խիզախ» պաշտոնյան — ingablog

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել:


2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա,

2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ և արդարադատության առաջին դասի խորհրդական է Սասուն Խաչատրյանը։

Ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 12-ին` Երևան քաղաքում: 1993 թվականին ընդունվել և 1998 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1998-2000թթ. ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, միաժամանակ` դասավանդել նույն ԲՈՒՀ-ում:

2000 թվականի մայիսից աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ.

2000-2003թթ.` Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ: 2003-2008թթ.` Երևան քաղաքի դատախազության քննիչ, ավագ քննիչ, ավագ դատախազ, Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ:


2008-2013թթ.` Երևան քաղաքի դատախազի տեղակալ: 2013-2014թթ.`Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ:

2014-2016թթ.` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ: 2016-2017թթ.` «Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակի տնօրեն:

2018 թվականի հունիսի 11-ից մինչ օրս` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ…

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան…

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.