>

«Կառավարությունը հին ձեռքբերումների շարունակականություն է ապահովում ու վատը թողնում անցյալում, իսկ հեղկոմը քանդում ու մերժում է իրենից առաջ եղածը: Դժբախտաբար, ես տեսնում եմ ավելի շատ հեղկոմի, այլ ոչ թե կառավարության ձեռագիր»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց գործող իշխանության գործելաոճը ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:


«Անձնական վրեժխնդրության միտումներն ու մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար: Մի պետություն, որի գլխավոր մարտահրավերը Արցախի հարցն է, նեոբոլշեւիզմի կառուցումը կարող է կործանարար լինել»,- հավելեց մոր զրուցակիցը:








Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ նրա շուրջ կատարվող գործընթացներին, մասնավորաբար, նրան կալանավորելու միջնորդությանը եւ պատասխանելով հարցին`2008 թ-ի մարտի 1-2-ին Ռոբերտ Քոչարյանի գործողություններն «իր լիազորությունների ժամկետո՞ւմ» են եղել եւ բխե՞լ են արդյոք «իր կարգավիճակից», քանի որ Սահմանադրության 140 հոդվածի համաձայն`«Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար», Էդուարդ Շարմազանովն ասաց. «Երբեք իրավական հարցերին գնահատական չեմ տվել ու փորձել եմ չշտապել:


Բայց, ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք: Նախ`եթե երկրորդ նախագահը արտերկրից վերադառնում է ու կամովին ներկայանում ՀՔԾ, ո՞րն է կալանավորելու միջնորդություն ներկայացնելու տրամաբանությունը: Ռոբերտ Քոչարյանը թուրքից չի փախել, ձեզանից ո՞ւր պիտի փախներ, որ կալանավորելու միջնորդություն եք ներկայացնում:

Երկրորդ`մենք անվտանգության արտաքին մարտահրավեր ունեցող երկիր ենք, չէ՞, այս դեպքում նեոբոլշեւիկյան եւ «ինձնից առաջ բոլորը հանցագործ են» տրամաբանությամբ ո՞ւր ենք հասնելու: Սա վտանգավոր է: Շատ: Մենք իրավունք չունենք վրեժխնդրության գետը մտնելու: Սա կործանարար կարող է լինել բոլորիս համար: Բոլորիս»:



Աղբյուր՝ Aravot.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->