>

Ալեքսանդր Սայադյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ __ _ _ _ _ _ _
Թվում է, թե ետևում յոթ տասնամյակ թողած մարդուն դժվար է զարմացնել ինչ-որ բանով, բայց արի ու տես, որ հնարավոր է։




Քոչարյանի զոհերը

Խոսքս իրենց «էլիտա» համարող երիտհանրապետական կարիերիստների մասին է` փայլագլուխ աշոծյան, բտված է.շ., կուսակցափոխ ֆարմանյան, փուչիկ կարեն, «միամիտ» բաղդասարյանվահրամ և այլն /ցուցակը` շարունակելի/։





Այս` մկան ծակերը հազար թումանով առած, մի հատ «փըշտ»-ից տակը թրջածները հանկարծ առԼյուծ են դարձել, երախները բացել, լեզուները` դուրս գցել, բախտագուշակ ու սպառնացող են խաղում։

Լսում ես սրանց զառանցանքներն ու կաղկանձը և չես հասկանում` մարդու կերպարանքով այս երկոտանիների աշխարհ գալու պահին, Աստված ի՞նչ է, հանգստյան օ՞ր է վերցրած եղել, սատանա՞ն է սրանց շունչ տվել, որ ոչ ուղեղ ունեն, ոչ խիղճ ու ոչ էլ բարոյականություն։

Խոսում են երկրի կործանումից, երբ տարիներ շարունակ իրենք են կործանել,


խոսում են բռնապետությունից, երբ իրենք էին ժողովրդին ստրկացրել ու վերածել ամորֆ մասսայի, խոսում են օտարների դուդուկի տակ պարելու մասին, երբ իրենք էին երկիրը դարձրել ուրիշի ֆորպոստ, խոսում են ներդրումների բացակայությունից, լռելով, որ իրենց օրոք եկած «ներդրումները» եղել են օֆշորներով պտտված և Հայաստան վերադարձած` իրենց իսկ գողացած փողերը։

Թվարկումը երկար կարելի է շարունակել, բայց արդյո՞ք պետք է, չէ՞ որ իրենք այդ ամենի հեղինակն ու իրագործողն են եղել։


Խոսքն այն մասին է, որ այդքանից հետո գոնե մի քիչ ամոթ ունենան ու ծպտուն չհանեն։ Ախր, որ վերցնեն ու գլխիվայր իրենց թափ տան, ամեն մեկի դեմ տասնյակներով քրգործեր կհարուցվեն։

Այս ողորմելիները նույնիսկ մի ճկույթաչափ չեն գիտակցում, որ դիմացինին գող ու բոզ անվանելով, իրենք չեն դադարում գող ու բոզ լինել։

Այ տխմարներ,

ե՞րբ պիտի վերջապես հասկանաք, որ ժողովուրդը ձեզ` ձեր նույնքան ու մի բան էլ ավելի տգետ պապայի հետ միասին աղբանոց է շպրտել, որ դուք այլևս չկաք ու չեք լինելու մեր երկրի քաղաքական դաշտում։
Вы уволеы!!!

Сообщение Այս` մկան ծակերը հազար թումանով առած, մի հատ «փըշտ»-ից տակը թրջածները հանկարծ առԼյուծ են դարձել, երախները բացել, լեզուները` դուրս գցել, բախտագուշակ ու սպառնացող են խաղում. Ալեքսանդր Սայադյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->