Ծառուկյանի պատգամավորները Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին — ingablog

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները այսօր լրագրողների հետ զրույցում ասել են, որ զերծ են մնում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ քաղաքական գնահատականներ տալուց:



“Հարցը գտնվում է իրավական տիրույթում, այս պահին մենք ձեռնպահ կմնանք որևէ քաղաքական գնահատական հնչեցնելուց”,-ասաց պատգամավոր Նաիրա Զոհարբայնը:


ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն շահագրգռված է, որ օրենքի տառին հակառակ գործընթացները բացահայտվեն: “Կմնանք իրավական դաշտում, որովհետև դեռ ժամանակ է պետք, միանգամից չի պարզաբանվելու ամեն ինչ: Մեր հանրապետությունում բոլորը օրենքի առաջ պետք է հավասար լինեն”,- հավելեց Մելքումյանը:

Հարցին, որ ՀՅԴ-ն դատապարտել է այս դեպքը, ԲՀԿ-ն քաղաքական հետապնդում է չի՞ տեսնում այս գործում, Մելքումյանը պատասխանեց.

“Ես շարունակում եմ բոլոր գործընթացները դիտարկել իրավական: Մարտի մեկի գործը հասարակության մեջ նոր գործըթնաց չէ, այդտեղ մինչև վերջ չպարզաբանված հարցեր կային: Ես զերծ կմնամ քաղաքական գնահատականներ տալուց, կմնամ իրավական դաշտում: Կլինեն իրավական հարցերի բոլոր պատասխանները, մենք արդեն կիմանանք”:


Լուսանկարը Պանարմենիա


Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin