>

Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ճանապարհին ոստիկան չպատահեց, բայց միեւնույնն է, ի շահ արդարության, օրենքի առաջ հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրացման, այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն եւ տուգանվել…
Ամոթից քունս չի տանում…




Քոչարյանի զոհերը

Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ…




Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու:


Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն:

Մեկ ա ներդրողներ երբեք չեն գալու:


Ո՞վ հավես ունի՝ գա ծեփռտվի պատերին…

Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք…

Ընենց որ, դմփ-դմփ-հու»:

Сообщение «Լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել». Գեւորգ Պետրոսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->