>

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու:




Քոչարյանի զոհերը

Ճանապարհին ոստիկան չպատահեց, բայց միևնույնն է, ի շահ արդարության, օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրացման, այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել…




Ամոթից քունս չի տանում… Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ…


Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու:

Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն:


Մեկ ա ներդրողներ երբեք չեն գալու: Ո՞վ հավես ունի՝ գա ծեփռտվի պատերին… Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք…

Ընենց որ, դմփ-դմփ-հու…»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->