>

Գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

«Խրախճանք ժանտախտի ժամանակ
Խորապես հիասթափված եմ մեր ազգաբնակչության վարքից: Էսօր որոշել էի գնալ դեպի Գեղարդ, նկարելու շրջակա լեռներն ու շշմելու գեղեցիկ երկինքը այսօրվա անձրևից ու երեկվա ամպրոպից հետո: Ճանապարհին կանգնում, նկարում էի: Զարմանում էի դեպի Գառնի ու Գեղարդ գնացող մեքենաների առատության վրա:




Ժամը 5 անց էր, որ հասա Գեղարդի մատույցները: Ու ինչ որ տեսա` ինձ սարսափ պատեց, որը շուտով փոխվեց տհաճության ու զայրույթի: Գեղարդավանքի տարածքում հարյուրավոր մեքենաներ էին կայանված: Ժողովուրդը մեծ խմբերով եկել էին սրբատեղի՝ կեսը կիսատ-պռատ դիմակներով, կեսն անդիմակ, առաջվա նման խմբերով լցվում էին եկեղեցի, առևտուր էին անում տաճարի բակում: Իսկ ձորում էլ խորովածի կրակներ էին ծխում: Մարդիկ խրախճանքի մեջ էին, կարծես ոչինչ չէր պատահել:


Դեռ կայանատեղի չհասած՝ ես շրջադարձ կատարեցի ու վերադարձա մայրաքաղաք: Ամբողջ ճանապարհին խորովածանոցներ են, ուտել-խմելու տեղեր, որոնք բացիեբաց աշխատում են, այցելուները հիմնականում առանց դիմակների, խառնիխուռն վխտում են:



Մարդիկ ոչ խիղճ ունեն, ոչ խելք, ոչ պատասխանատվություն: Մենակ պահանջել գիտեն: Իսկ վիրուսը չի էլ մտածում նահանջելու մասին: Ես չգիտեմ ինչ անուն տալ էս հիմար վիճակին: Շատ վիրավորված եմ: Ես ու իմ նմանները պարտավոր չենք զոհ գնալու հիմար, անխելք ու անպատասխանատու մարդկանց լկտի քմահաճույքներին:
Կառավարությունը անպայման պիտի ծալի պահի իր «թավշե» ձեռնոցները ու խիստ միջոցներ ձեռք առնի: Այլապես սրա վերջը շատ վատ է լինելու:
P.S. Հեռվից նկարեցի այս պատկերը, որովհետև մոտենալ հնարավոր չէր»:

Сообщение «Ինչ որ տեսա` ինձ սարսափ պատեց. չգիտեմ ինչ անուն տալ էս հիմար վիճակին…» появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->