««Բարգավաճ»-ի շտաբից զանգեցին… Գոռ դու պետք է լինես Սերժ Սարգսյանի հանձնաժողովի անդամ». Գոռ Քլոյանի հայրը ցնցող մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ) — ingablog

«Ազատության» եթերում պատասխանելով հարցին, թե ի՞նչ էր անում մարտի 1-ին հանրահավաքի վայրում Գոռ Քլոյանը, վերջինի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասել է.


«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ տղան այդ ժամանակ եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Նա չգիտեր, որ «Բարգավաճ»-ը ուզում է կոալիցիա կազմել «Հանրապետական»-ի հետ:



Երբ եկան ընտրությունների օրերը, շտաբից զանգեցին, թե Գոռ, դու պետք է լինես ՀՀԿ հանձնաժողովի անդամ: Ինձ ասաց՝ պապ, ես «Բարգավաճ»-ի անդամ եմ, ի՞նչ գործ ունեմ «Հանրապետական»-ի շտաբում: Ասացի՝ դե կոալիցիա են կազմել…:

Ընտրություններից հետո եկավ, ասաց՝ պատկերացնո՞ւմ եք, Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ հաղթանակ տարավ և այդ բոլոր քվեաթերթիկների տրցակները վերցրեցին, դրեցին Սերժ Սարգսյանի քվեաթերթիկների վրա, մինչև անգամ Տիգրան Կարապետյանը, որն ուներ ընդամենը 3 ձայն, դա էլ վերցրեցին, դրեցին Սերժ Սարգսյանի քվեաթերթիկների վրա:

Մեծամասնությունը կազմեց Սերժ Սարգսյանը, բայց իրականում հաղթել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Ասաց՝ պապ, ես հրաժարվում եմ այս կուսակցությունից, և պայքարելու եմ արդարության համար, սա սրիկայություն էր:


Ես չստորագրեցի արձանագրությունները, որովհետև դա վտանգավոր էր և վախեցա ինձ վրա քրեական գործ հարուցեն հետո»,- պատմել է Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը:


Աղբյուր՝ Mamul.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin