>

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ տնօրեն Արա Մինասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Այս մասին ֆեյսուքի իր էջում քիչ առաջ տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:








Քոչարյանի զոհերը

Նա մանրամասնել է, որ կենտրոնի տնօրենն աշխատանքից հեռացվել է՝ հաշվի առնելով նախարարության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը եւ դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։


«Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- հավելել է նախարարը՝ մանրամասները խոստանալով հաջորդիվ։

Առողջապահության նախարարությունն այսօր ավելի վաղ հրապարակել էր նշված բուժհաստատությունում անցկացված ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները՝ նշելով, որ պետությանը երկու տարում հասցվել է շուրջ 545 միլիոն դրամի վնաս:



Արա Մինասյանի Սերժ Սարգսյանի խնամին է եւ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի հայրը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->