>

Նելսոն Մանդելան պատմության մեջ ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է։

Նա իր ողջ կյանքը նվիրել է Հարավային Աֆրիկայում դեմոկրատիայի հաստատմանը, ինչի համար ցմահ ազատազրկման է դատապարտվել։

Նրան ազատեցին միայն 27 տարի անց և միանգամից նախագահ հռչակեցին։




Քոչարյանի զոհերը

Իր վաստակի համար նա խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել, իսկ նրա մահից հետո, 2013 թվականին, ՄԱԿ–ը նրա ծննդյան օրը Մանդելայի հիշատակի միջազգային օր հայտարարեց։




Դրա պատվին այսօր EnterTrain-ը հավաքել և ներկայացնում է այս մեծագույն մարդու ամենաիմաստուն խոսքերը։

1. Պատերազմել և քանդելը շատ հեշտ է։ Իսկական հերոսները նրանք են, ովքեր խաղաղություն են հաստատում և սկսում են կառուցել։

2. Չկա ավելի լավ բան, քան վերադառնալ այնտեղ, ուր ոչինչ չի փոխվել, որպեսզի հասկանաս, թե որքան ես փոխվել դու։


3. Նեղանալ ու զայրանալ, նույնն է, ինչ թույն խմես, հույս ունենալով, որ դա կսպանի քո թշնամիներին։

4. Ոչ ոք չի ծնվում մաշկի գույնի, ծագման կամ կրոնի պատճառով՝ ուրիշի նկատմամբ թշնամանքով։ Մարդիկ սովորում են ատել, և եթե նրանք կարող են սովորել ատել, պետք է փորձել սովորեցնել նրանց սիրել, քանի որ սերն ավելի մոտ է մարդու սրտին։

5 Խոսելով մարդու հետ այն լեզվով, որը նա հասկանում է, դու խոսում ես նրա գլխով։ Եթե դու խոսում ես մարդու հետ նրա մայրենի լեզվով, դու խոսում ես նրա սրտով։


6. Այնքան էլ դժվար չէ փոխել հասարակությունը, դժվար է փոխել ինքդ քեզ։

7. Մի դատեք իմ հաջողություններով, դատեք նրանով, թե քանի անգամ եմ ես ընկել, որպեսզի կրկին բարձրանամ։

8. Ես սուրբ չեմ, եթե իհարկե դուք սուրբ չեք համարում մեղսավորին, որը փորձում է ավելի լավը դառնալ։

9. Երբ բարձր լեռան գագաթին ես բարձրանում, քո առջև հսկայական քանակությամբ լեռներ են բացվում, որոնք դեռ պետք է բարձրանաս։

10. Բարդություններն ու անհաջողությունները տապալում են մարդկանց մի մասին, և ստեղծում են մյուսներին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->