>

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ ներկայացրած մեղադրանքներին: «Կձերբակալվե՞ն արդյոք Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովը»,- գրում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները՝ նշելով, որ վերջինները մեղադրվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

Վկայակոչելով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, Интерфакс-ը հաղորդում է 2008թ. մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գործով Քոչարյանի և Խաչատուրովի դեմ ներկայացրած մեղադրանքների մասին: Գործակալությունը հիշեցնում է, որ 2008թ. Խաչատուրովը զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, իսկ Քոչարյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնը:




Քոչարյանի զոհերը

Իր հերթին, РИА Новости-ն հիշեցնում է, որ 2008թ. ՀՀ ներկայի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից էր, ով հետախուզվում էր իրավապահների կողմից, 2009թ. ամռանը հանձնվեց իշխանություններին, իսկ 2010թ. նրան դատապարտեցին 7 տարվա ազատազրկման՝ մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և համաներմամբ ազատ արձակվեց 2011թ-ին:





«Հայաստանը պահանջում է սահմանադրական կարգը տապալողների ձերբակալությունը»,- գրում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:

RBC-ի հաղորդմամբ՝ 10 մարդու կյանք խլած բախումների գործով մեղադրվող ՀՀ նախկին նախագահին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:


«ՀԱՊԿ-ն այլևս չի վստահում Խաչատուրովին, ով հարցաքննության է հրավիրվել մարտի 1-ի գործով»,- գրում է Vestnikkavkaza-ն:



OCMedia-ն հայտնում է Քոչարյանի՝ 3 ժամ տևած հարցաքննության, ապա հայկական լրատվամիջոցների հարցերից խուսափելու մասին, որից հետո տված հարցազրույցում, ինչպես գրում է կայքը, Քոչարյանը պնդել է, որ վերջին տարիներին «գրեթե ամբողջությամբ խզել է» ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ ներկայացրած մեղադրանքներին անդրադարձել են նաև Washington Post-ը, Коммерсант-ը, Eurasia Daily-ն, CANews-ը, Channel NewsAsia-ն, Reuters-ը, APNews-ը, Associated Press-ը, Georgia Today-ը և մի շարք այլ արտասահմանյան լրատվամիջոցներ:

Աղբյուր՝ Mamul.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->