>

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.


«Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու և երկրում օրինականության հիմքերն ամրացնելու համար բացել մեր պետականության ևս մեկ ամոթալի հանգրվանի` 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը, որի շրջանակում Սերժ Սարգսյանի վարչակարգը ակնհայտ ձայնագողությամբ փոխեց ընտրությունների արդյունքները՝ սեփական իշխանությունը ևս հինգ տարով երկարաձգելու համար:








Քոչարյանի զոհերը

Դա ոտնձգություն է ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ, քանի որ պետական ինստիտուտները ծառայեցվել են անհատի անօրինական իշխանությունը երկարացնելու համար:

Դեռևս 2008-ին ապօրինաբար ձևավորված` Սերժ Սարգսյանի իշխանությունը 2013 թվականին` որպես վատ սովորություն, կրկին հաշվի չնստեց սեփական ժողովրդի կամարտահայտության հետ՝ հենց ընտրական տեղամասում խեղդելով ազատ, իրավական երկրում ապրելու` ժողովրդի կամքն ու ցանկությունը:


2013 թվականի նախագահական ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության կամ որևէ այլ քաղաքական ուժի հարցը չէ: Տեղի ունեցածը հարված էր մեր պետականությանը և մինչ օրս չի ստացել իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական:



«Ժառանգությունը» պատրաստակամ է օգնել մեր իրավապահ համակարգին` ընտրագողության հետ կապված խնդիրը համակողմանի դիտարկելու և ողջ ճշմարտությունը ջրի երես հանելու համար:

Այս և ամեն դեպքում բոլոր քաղաքացիների՝ այդ թվում մեղադրյալների, սահմանադրական իրավունքի ամրագրումը հրամայական է:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->