>


Դդմիկի կտորները հեղուկ խմորի մեջ․

Անհրաժեշտ է․

Դդմիկ- 2-3 հատ,
Ալյուր — 1/2 բաժակ,
Պղպեղ — 1/4 թեյի գդալ,
Ձու — 2 հատ,
Չորահաց — 1 բաժակ,
Յուղ — ըստ ճաշակի,
Աղ — ըստ ճաշակի։
Պատրաստումը․




Քոչարյանի զոհերը

Դդմիկը կտրեք շրջանաձև:
Տարբեր ամանի մեջ լցրեք ձու, ալյուր, և չորահաց:
Թաթախեք դդմիկները նախ ալյուրի, հետո ձվի, ապա չորահացի մեջ:
Տապակել երկու կողմերից:
Մատուցել սոուսի հետ։




Դդմիկով և պանրով ձողիկներ․

Անհրաժեշտ է․


Դդմիկ — 2-3 հատ,
Ձու — 2 հատ,
Պարմեզան — 100 գրամ,
Չորահացի փոշի — 1 բաժակ,
Ձիթապտղի յուղ — 2-3 ճաշի գդալներ,
Համեմունքներ — ըստ ճաշակի (աղացած սև պղպեղ, խոտաբույսեր, չորացրած սխտոր),
Աղ – ըստ ճաշակի։
Պատրաստումը․

Դդմիկները լվացեք հոսող ջրի տակ, սրբելով դրանք չորացրեք և երկու կողմերից կտրեք ծայրերը:
Հաջորդը, կտրեք դդմիկները երկայնքով 1,5 սմ լայնությամբ:
Այժմ մի խոր ափսեի մեջ հարեք ձվերը, իսկ մյուսի մեջ խառնեք չորահացը, համեմունքնեը, աղը և նրբորեն քերած պանիրը:
Դրանից հետո կլպված դդմիկները լցնում ենք ձվի զանգվածի մեջ, այնուհետև լցնում ենք չոր խառնուրդի մեջ:
Դդմիկները դասավորեք յուղաթղթի վրա, և ձողերի վրա ցանեք ձիթապտղի յուղ: Պատրաստեք նախապես տաքացված ջեռոցում 10-15 րոպե, 220 աստիճանի տակ, այնուհետև մատուցեք:

Դդմիկով դիետիկ ալադիներ․


Անհրաժեշտ է․

Դդմիկ — 350 գ,
Քաղցր պղպեղ — 50 գ,
Ալյուր — 50 գ,
Ձու — 1 հատ,
Սխտոր — 1 ատամ,
Աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի։
Պատրաստումը․

Դդմիկի կեղևը մաքրեք և անցկացրեք քերիչով:
Կանաչին մանրացրեք և լցրեք դդմիկի վրա:
Ավելացրեք ձու։
Լցրեք մանր կտրտված պղպեղը։
խտորը մանրացրեք և նաև ալյուրի և համեմունքների հետ միասին ավելացրեք խմորին:
Խառնեք և տապակեք ալադիները երկու կողմից լավ տաքացված տապակի մեջ:
Բարի ախորժակ։

Сообщение Դդմիկով պատրաստվող անչափ համեղ բաղադրատոմսեր, որոնք կարող եք պատրաստել և զարմացնել ընտանիքի անդամներին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->