>

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որն այս պահին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի ՀՀԿ-ի ներկայացուցիչներից մեկն է, պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո, 2018 թվականի մայիսի 24-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:


Որպես անշարժ գույք Հարությունյանը հայտարարագրել է 6 բնակարան` բազմաբնակարան շենքում, 1 առանձնատուն, 1 հողամաս եւ 1 այգետնակ:








Քոչարյանի զոհերը

Պարզվում է՝ Հարությունյանը, ինչպես եւ նախկին իշխանության մի շարք բարձրաստիճան այրեր, կոլեկցիոներ է եւ ունի 8 միլիոն դրամը գերազանցող 2 թանկարժեք գույք` մետաղադրամների հավաքածու եւ գեղանկարների հավաքածու:


Հարությունյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 10 մլն դրամ եւ 20 հազար դոլար:



Հարությունյանի եկամուտները 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը կազմել են 3 մլն 521 հազար 984 դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->