>

Ես ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա: Ամուսինս լավ մասնագետ է, բարձր աշխատավարձ է ստանում, և մենք ապրում ենք ընդարձակ երեք սենյականոց բնակարանում: Ընտանեկան շրջապատում ես ընդգրկել եմ եղբորս և նրա ընտանիքին, մայրիկիս, զարմուհուս և նրա ընտանիքին, նրա մայրիկին և իմ մորաքրոջը:

Մենք հաճախ էինք հավաքվում, մենք մոտավորապես նույն տարիքի երեխաներ ունենք, և նրանք լավ ընկերներ են դարձել: Բացօթյա խնջույքներին ու  արձակուրդներին միշտ միասին ենք: Երեխաներին որոշ ժամանակ իրենց մոտ պահելը, փողով սատարելը, վերանորոգումների գործընթացում օգնություն ցուցաբերելը  խնդիր չէ: Ես կարծում էի, որ ունեմ աշխարհի լավագույն հարազատները՝  ուժեղ թիկունք և հուսալի մեջք: Բայց շուտով ինչ-որ մի բան այնպես չընթացավ:

Միշտ մտածում էի, որ երկու տատիկ ունեմ: Մեկը հարազատս է, որից ծնվել են մայրս և մորաքույրս, իսկ երկրորդը` տատիկիս հարազատ քույրը՝ Միլենա տատիկը: Նա իր երեխաները չուներ, ուստի մեզ իր թոռնիկներն էր համարում: Ես նրան շատ էի սիրում:




Քոչարյանի զոհերը




Միլենա տատիկը պատանեկության տարիներին դարձել էր իմ հավատարիմ ընկերը, ես իմ գաղտնիքները նրան էի վստահում: Նա շատ լուրջ և պաշտոնյա ամուսին ուներ, գործարանում աշխատել է որպես տնօրենի օգնական: Նրանք երկուսով սրտանց մեզ երես էին տալիս և թանկ նվերներ գնում: Որքա՞ն անշահախնդիր էր նրանց սերը մեզ՝ երեխաներիս նկատմամբ:

Իմ սեփական տատիկը մահացավ վաղ, երբ ես տասներեք տարեկան էի, բայց կար Միլենա տատիկը, որին ես պաշտում էի:

Նա  այրիացավ՝  ամուսինը սրտի կաթվածից հանկարծամահ եղավ: Մեծ բնակարանում այդ տարեց կինը մնացել էր մենակ: Նա դեռ առույգ էր, և բոլորս շատ էինք զարմանում, թե ինչպես է դա հաջողվում նրան: Բայց հուղարկավորությունից մոտ մեկ տարի անց Միլենա տատիկը հիվանդացավ: Բժիշկները չէին կարողանում ախտորոշում տալ, բոլոր օրգանները լավ էին աշխատում, ըստ բժիշկների, պարզապես ծերությունն այցելել էր նրան: Մեր ամբողջ ընտանիքը անհանգստացավ և սկսեց հոգ տանել մեր տատիկի մասին: Բայց երբ բոլորը հասկացան, որ սա երկար է տևելու, սկսեցին արդարացումներ փնտրել՝ չգալու, նրան չխնամելու համար: Բոլորին առաջարկեցի բուժքույր վարձել, բայց ինձ ոչ ոք չաջակցեց:


«Նա մեր հարազատ տատը չէ, մեր մայրը չէ, այլ մորաքույրը, եկեք նրան տանենք տարեցների տուն», — սրանք իմ մտերիմների խոսքերն են: Ես ասացի, որ դա չի լինի, և սկսեցի ինքս խնամել Միլենա տատիկին:


Իհա՛րկե, ես հոգնում էի, իսկ հետո ամուսինս առաջարկեց, որ տատիկս մեզ մոտ տեղափոխվի, և տատիկս  համաձայնվեց: Մենք նրան սենյակ հատկացրեցինք, կանչեցինք լավ բժշկի, որը ախտորոշեց, որ նրա հիվանդությունը դաժան արձագանք էր ամուսնու մահվան հետ կապված: Դեղորայքը, մեր ուշադրությունը, երեխաների ուրախությունը արդյունք տվեցին. Միլենա տատիկը լավացավ: Մեր երեխաները տատիկին պատմում էին դպրոցում իրենց գործերի մասին, ցույց էին տալիս իրենց նկարները և բարձրաձայն ասում տնային հանձնարարությունները, իսկ նա նրանց հետ կիսվում էր իր հիշողություններով՝ իր երկար կյանքից: Միլենա տատիկը մեզ հետ ապրեց վեց տարի:

Կտակի համաձայն՝ նա ինձ թողեց քաղաքի կենտրոնում գտնվող իր բնակարանը: Եվ ինչ սկսվեց այստեղ: Բոլոր հարազատները կատաղեցին՝ պահանջելով իրենց բաժինը, նույնիսկ նրանք դատական հայց ներկայացրեցին, ճիշտ է չհաղթեցին, բայց նյարդերը տեղի տվեցին:

Բոլորը երես թեքեցին մեզնից, բայց ես չեմ մտածում, որ ժառանգությունը պետք է կիսեմ նրանց հետ: Եթե ես չպաշտպանեի տատիկիս, նրան կուղարկեին ծերանոց՝ առանց խղճի խայթ զգալու, իսկ այդպես երեխաներս  ու ես ունեինք սիրված տատիկ, որին միշտ հիշում ենք մեծ ջերմությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Միշտ կարծել եմ, որ ունեմ հիանալի համերաշխ ընտանիք, մինչև որ դժբախտությունը չթակեց մեր դուռը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->