>

Կարտոֆիլի սիրահարների համար սա հերթական տարբերակն է’ համեղ ու յուրօրինակ ուտեստ պատրաստելու համար:

Անհրաժեշտ է․




Քոչարյանի զոհերը
  • 4 խոշոր կարտոֆիլ,
  • 400 գ շամպինիոն,
  • 1 սոխ,
  • 100 գ կարագ,
  • 1/2 ճ․գ․ ալյուր,
  • 250 մլ սերուցք,
  • Աղ, պղպեղ,
  • 100 գ քերած պանիր։

Պատրաստումը․




  • Կարտոֆիլները լավ լվացեք, բայց մի կլպեք: Յուրաքանչյուր կարտոֆիլը կտրեք 2 հավասար մասերի:

  • Այնուհետև, մանրակրկիտորեն դեսերտի գդալով հանեք կարտոֆիլի միջուկը:
  • Պատրաստված կարտոֆիլը լցրեք սառը ջրի մեջ, որպեսզի այն չսևանա և դուրս հանի ավելորդ օսլան։
  • Այդ ընթացքում զբաղվեք մնացած բաղադրիչներով։ Տապակի մեջ հալեցրեք կարագ և դրա վրա լցրեք շամպինյոնները։


  • Սնկերը տապակեք ցածր կրակի վրա, մոտ 5-7 րոպեի, որից հետո ավելացրեք մանր կտրատված սոխ։
  • Տապակեք ևս 5-7 րոպե, որից հետո այն արագորեն խառնեք, որպեսզի զանգվածը խտանա:
  • Ավելացրեք ալյուր և լավ խառնեք, որից հետո լցրեք սերուցք կամ թթվասեր, աղ, պղպեղ և եփեք ևս 3-4 րոպե, մինչև սերուցքը (կամ թթվասերը) խտանա և վերցրեք կրակից:

  • Ջեռոցի տապակի վրա քսեք կարագ, և դրա մեջ դասավորեք մեր կարտոֆիլից պատրաստված նավակները։ Յուրաքանչյուր կարտոֆիլների մեջ դրեք կարագ , ցանեք աղ և պղպեղ։
  • Պատրաստված սունկը լցոնեք կարտոֆիլների մեջ։
  • Լցոնված կարտոֆիլները դրեք նախապես տաքացված ջեռոցում՝ 180-200 աստիճանի տակ:
  • Պատրաստեք մոտ 15 րոպե, որից հետո յուրաքանչյուր կարտոֆիլի վրա լցրեք քերած պանիր և նորից դրեք ջեռոցւմ և պատրաստում ևս 15 րոպե:

Վերջ մեր կարտոֆիլով ժուլիենը պատրաստ է։ Մատուցման ժամանակ կարղ եք կարտոֆիլների վրա դնել կարագ, ավելի հաճելի համ ստանալու համար։


Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Անչափ համեղ ժուլիեն կարտֆիլի մեջ։ Դուք պարզապես չեք կշտանա այս համեղ ուտեստի համից появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->