>

Այսօր պատրաստելու ենք Պաղպաղակ՝ շոկոլադե, վանիլային և ելակի։ Այս շոգերին զովանալու հեշտ, արագ և պարզ բաղադրատոմսերով կկիսվեն ձեզ հետ։ Ինչպես պատրաստել հարցի պատասխանը կստանաք:

3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել




Քոչարյանի զոհերը

3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել




Պաղապաղակ Բաղադրիչներ
Ելակով պաղպաղակ
Յոգուրտ ելակի — 3 տուփ 115 գր․ Ֆաննի ֆիրմայից
Ելակ — 7-8 հատ
Կարագ — 80-100 գր․
Շոկոլադե պաղպաղակ
Բանան -3 հատ
Կակաո — 2 ճ․գդ․
Շաքարի փոշի — 1 ճ․գդ․
Վանիլային պաղպաղակ
Ձու — 2 հատ
Շաքարի փոշի — 100 գր․
Մասկարպոնե Իտալական պանիր, ես Գալբանի բրենդին եմ նախապատվությունը տվել — 250 գր․
3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

Պաղապաղակ Պատրաստման եղանակ
Մեզ յոգուրտներ պետք կգան, երևի թե ես շատ եմ գնել, բայց դե հաստատ երկար չի մնա սառնարանում
Ֆաննի և Դոլչե յոգուրտները այսօր կօգտագործեմ
Խորհուրդ կտամ յոգուրտ ընտրելիս անպայման ուշադրություն դարձնել մակնշմանը, որպեսզի այն պարտադիր լինի յոգուրտ, այլ ոչ թե յոգուրտային ապրանքատեսակ։ Դա շատ կարևոր է, միայն մաքուր յոգուրտի մեջ են առկա օգտակար բակտերիաները
Հիմնականում այս միտումով միշտ այս յոգուրտներն եմ ընտրում, բալիկներս շատ են սիրում, ինքն էլ շատ համեղ է, մակնշմամբ էլ յոգուրտ
3 ելակի տուփերը բացենք լցնենք հարիչի մեջ
Նախապես մաքրել և սառցախցիկում սառեցրել եմ մի քանի ելակ, որպեսզի հարելուց շատ չքայքայվեն, մոտ 7-8 հատ
100 գրամ կարագ կավելացնենք սառնարանից հանած ցանկալի է
Հարում ենք բլենդերով այնքան, որ միատարր լինի զանգվածը
Լցնում ենք համապատասխան տարայի մեջ և դնում սառցախցիկը
3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել


3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

Անցնում ենք հաջորդ շոկոլադե պաղպաղակի պատրաստմանը
Մեզ անհրաժեշտ է 3 բանան, սկզբում 2-ը մաքրենք դնենք հարիչի տարայի մեջ, մի փոքր հարելուց հետո տեղ կբացվի նաև 3-րդ բանանը կավելացնենք
Բանանի վրա լցնում ենք 2 ճաշի գդալ կակաո
1 ճաշի գդալ շաքարի փոշի
Սկսում ենք հարել, ընթացքում չմոռանալով ավելացնել նաև 3-րդ բանանը
Համասեռ դարձավ, կրկին լցնենք համապատասխան տարայի մեջ և տեղավորենք սառցախցիկում
Անցնենք երրորդ տարբերակին վանիլային պաղպաղակ կպատրաստենք
Անհրաժեշտ է 2 ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից
Երկուսի վրա էլ շաքարավազ կլցնենք 50-ական գրամ
Սկզբում հարենք սպիտակուցն ու ստանանք բեզե
Հետո անցնենք դեղնուցին և գոգլիի պես հարենք
Մեր վանիլային պաղպաղակի կարևոր և հիմնական բաղադրիչը Մասկարպոնե իտալական աղանդերային պանիրն է
Գալբանի Մասկարպոնեն եմ ընտրել փոքր 250 գրամանոց տարբերակն կօգտագործեմ այսօր
Պանրից համեղ աղանդեր պատրաստելու բաղադրատոմսն էլ տուփի վրա արդեն կա նկարազարդ
Իմ ալիքում Նապոլեոն տորթի կրեմն էլ եմ այս պանրով պատրաստել, հրաշք մի բան է, իսկ ով դեռ չի տեսել հղումը կգտնի նկարագրությունների բաժնում
Պաղպաղակն էլ շատ համեղ է ստացվելու
Պանիրը լցնենք հարած ձվի վրա գդալ գդալ և հարենք լուծվեց
Վանիլին կլցնենք մի պտղունց մեր վանիլային պաղպաղակին
3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել


3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

Կավելացնենք նաև բեզեն
Իրար հետ մի լավ կհարենք, արդեն տարալուծված զանգվածը կդնենք տարայի մեջ և կտեղադրենք սառցախցիկ
1 ժամ հետո կհանենք մեր պաղպաղակները
Բոլորը առանձին-առանձին կխառնենք, որպեսզի սառցագնդիկներ չառաջանան, տարալուծված լինեն ամբողջությամբ և նմանվեն պրոֆեսիոնալ պաղպաղակ պատրաստող սարքերի պատրաստած տարբերակին
Նույն գործողությունը կրկնելու ենք նաև 1 ժամ անց
Այդ ընթացքում ես կներկայացնեմ մեր կողմից անցկացվող խաղարկության պայմանները
Հարկավոր է բաժանորդագրվել մեր ալիքին
Լայք դնել տեսանյութի տակ, ինչպես նաև գրել մեկնաբանություն բաղադրատոմսերի վերաբերյալ
Մեկ հաջողակ ընտրվելու է պատահականության սկզբունքով
Արդյունքները ամփոփելու ենք մեր ֆեյսբուքի խմբում, ինչպես նաև մեր ինստագրամյան էջում, որին ցանկալի է նույնպես հետևեք, քանի-որ այնտեղ մենք ավելի հաճախ ենք հանդիպում
3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

2 անգամ խառնել սառցախցիկ դնելուց հետո ցանկալի է 4-5 ժամ թողնել մինչև մատուցելը, կարելի է և ողջ գիշեր
Արդեն մատուցելու ժամանակն է
Պաղպաղակի գդալը օգտագործելուց առաջ հարկավոր է գոլ ջրի մեջ թաթախել, ավելի հեշտ և կլորիկ գնդեր ձևավորելու համար
Ահա և մեր պաղպաղակները պատրաստ են, մնում է վայելել։

Сообщение 3 Պաղպաղակ․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել․ Պարզ և Համեղ բաղադրատոմս появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->