>

Կառավարությունն ավելացրել է կորոնավիրուսով հիվանդներին հատկացված հիվանդանոցային տեղերը: 2600-ից 2300-ը սովորական մահճակալներ են, 300-ը՝ վերակենդանացման:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 650–ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, որոնցից 47-ը միացված են թոքերի արհեստական շնչառության ապարատներին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս տվյալները հայտնեց պարետատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցում:




Քոչարյանի զոհերը

Նա նաև տեղեկացրեց, որ կատարված թեստերի 30 տոկոսը, որպես կանոն, դրական արդյունք են ունենում:




«Սա լավ է այն իմաստով, որ աճ չկա, սակայն վատ է, որ այդ թվերը մնում են բացարձակ առումով մեծ: Մեր խնդիրը նույնն է` շարունակել իրականացնել նույն գործողությունները, որպեսզի նաև բացարձակ թվերով ունենանք անկում»,- ասաց Թորոսյանը:

Միաժամանակ իշխանությունը շարունակում է ընդլայնել մահճակալային ֆոնդը: Հուլիսի 5-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով հատկացված մահճակալների թիվը, նախարարի խոսքով, 2600 է, որոնցից 2300-ը սովորական մահճակալներ են` մեծ մասը հագեցած թթվածնային կենտրոնական մատակարարմամբ կամ թթվածնային կոնցենտրատորներով, իսկ շուրջ 300-ը վերակենդանացման բաժանմունքի մահճակալներ են:


Ինչ վերաբերում է տանը բուժվող և ավելի թեթև ընթացքով հիվանդներին, Թորոսյանը հայտնեց, որ այս պահին նրանց մեջ հոսպիտալացման ենթակա հիվանդներ չկան:

Կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 64 տարեկան է


Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած հակահամաճարակային ծրագրերին՝ նախարարը նշեց, որ պարետի սահմանված կանոնները նպաստել են, որ վարակը շատ չտարածվի:

«Դիմակների՝ մեր կողմից հարաբերականորեն պատշաճ կրելը ապացուցվել է, որ էֆեկտիվ է: Եթե այդպես չլիներ, ապա մենք ունենալու էինք ոչ թե 500, 600 դեպք, այլ շատ ավելի շատ»,- ասաց Թորոսյանը:

Նշենք, որ հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսից բուժված պացիենտների թիվը 16 302 է, մահացությունը կազմում է 1.7 %:

Հուլիսի 5-ի դրությամբ բուժում ստացող պացիենտներից 516-ի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, 128-ինը` ծայրահեղ ծանր:


от admin

-->