>

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը ցանկություն հայտնեց խոսել վերջին օրերին ամուսնու՝ Արամոյի դեմ սկսված արշավի ու իրենց ընտանիքին ուղղված քննադատությունների վերաբերյալ:

«Ես ֆեյսբուքում չկամ, եւ հենց նոր նստած մի նամակ էի գրում, ու կխնդրեմ մեր ընկերներից ամենահարազատին իր էջով ներկայացնել իմ խոսքը, ձայնը, որը մինչ օրս չի եղել ֆեյսբուքում:




Քոչարյանի զոհերը

Նամակում ես շատ կարճ փորձել եմ հավաքել մարդ, արվեստագետ տեսակի իրավունքը, խոսքի իրավունքը, լինելու իրավունքը եւ ընդհանրապես իրավունքն ու խոսքը, առանց որի մարդը ոչն չություն է: Եթե անցյալ 30 տարիների ընթացքում ես տեսել եմ, որ մի ծառ է տնկվել եւ եթե մասնակցել եմ կամ չեմ մասնակցել ծառատունկին, ողջունել եմ:




Ծառատունկը լայն հասկացություն է՝ մեր երկրի շինարարության վերաբերյալ է խոսքը… Ցանկանում եմ, որ մենք կարողանանք տեսնել եւ լավը, եւ ճիշտը, եւ սխալը, եւ վատը…


Եթե դու ակնոց ես դնում եւ ծափահարում եմ միայն նրանց, որոնք քեզ վճարում են ծափահարելու համար, ինչպես այժմ բարձրաձայնում են, որ ձեզ վճարել են…

Այո, վճարել են, վճարել են, կրկնում եմ, սակայն վճարել են իմ երգի համար, վճարել են իմ վաստակի համար, վճարել են իմ տաղանդի, Արամի տաղանդի համար…

Չեն վճարել, որ ես գնամ նստեմ սրճարանում սուրճ խմեմ կամ խաբեմ ինչ-որ մեկին, կամ լինեմ անազ նիվ, ինչպես շրջապատումս ապրում են անազնիվներ, սակայն ազնիվի դիմակով են ապրում: Ի տարբերություն շատերի՝ ես ու Արամը փորձել ենք ապրել առանց


դիմակ, ազնիվ վաստակով եւ երգել, որ մասին են խոսում մեր բոլոր ժամանակի երգերը, մեր վերնագրերը, մեր հարցազրույցները…

Եթե մարդիկ չունեն, կարող եմ հատ առ հատ դնել ֆեյսբուքյան էջերում… 92-93 թվականներից, երբ իմ երեխան դեռ իմ կր ծքին էր»,-ասաց երգչուհին:

Сообщение «Այո, վճարել են, վճարել են, կրկնում եմ…». Ինչ է պատմում Էմմա Պետրոսյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->