>

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում, խոսելով առողջապահության նախարարության հրապարակած չարաշահումների ու իր պաշտոնանկության վերաբերյալ, ասաց, որ առաջինի մասին տեղյակ չէ, իսկ երկրորդի հիմքերը ուսումնասիրվում են:


Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ բուժհաստատությունում իրականացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով պարզվել է, որ պետությանը հասցվել է շուրջ 545 միլիոն դրամի վնաս եւ այդ նյութերն ուղարկվել են դատախազություն:








Քոչարյանի զոհերը

«Աշխատանքից ազատման մասին չգիտեմ, իսկ այդ նյութը, որ հրապարակվել է, հանձնարարել եմ, որպեսզի մեր մասնագետները նստեն ուսումնասիրեն հիմքերը՝ ինչի հիման վրա է այդ ամեն ինչը կառուցված»,- ասաց նա:


Հնարավո՞ր է պաշտոնից հեռացվելու մասին նախարարի հրամանը վիճարկի դատական կարգով: Այս հարցին բուժկենտրոնի տնօրենը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչի հիման վրա են ինձ ազատել, եթե ազատել են: Կարող է՝ խոսում են, չգիտեմ: Ինձ բան չեն ասել»:

Նա պատրաստ է փոխհատուցել նշված 545 միլիոն դրամը, եթե հաստատվի, որ գործ ունենք չարաշահումների հետ: «Եթե չարաշահում է եղել, ի՞նչ պիտի անենք: Եթե դա չարաշահում է, եթե այդ գումարները չկան, վատնվել են, յուրացվել են, դա արդեն լրիվ ուրիշ բան է: Բայց այդպիսի բան չկա հարյուր տոկոսով: Ամեն ինչ էլ նորմալ է, իր տեղում է»,- պնդեց պրոֆեսոր Մինասյանը: Նա, ի դեպ, Սերժ Սարգսյանի խնամին է եւ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի հայրը:



Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->