>

Մանվել Ստեփանյանի բաց նամակը Նաիրա Զոհրաբյանին․

Բաց նամակ ԲՀԿ պատգամավոր տիկին Naira Zohrabyan ին
Հարգելի տիկին Զոհրաբյան,ես ծնվել եմ 1985 թ.-ին ՀՀ-ում,սովորել և ավարտել եմ միջնակարգ դպրոցը,




Քոչարյանի զոհերը

զորակոչվել բանակ։Ծառայությունս ավարտելուց հետո խորհրդակցելով ընտանիքիս անդամների հետ,որոշում եմ կայացրել տեղափոխվել արտերկիր և արդեն 15 տարի է ապրում եմ արտերկրում։




Ամուսնացել եմ հայուհու հետ,ունեմ երեխաներ։

 


Աղջիկս խոսում,գրում և կարդում է հայերեն,և ես իրենց ապագան տեսնում եմ միայն Հայաստանում։Այո,ես եկել եմ կամավոր «մի կտոր լափի համար»,բայց չեմ ոտնահարել ոչ մի քաղաքացու իրավունք,և դա եղել է իմ որոշումը,որի իրավունքն ունի յուրաքանչյուր ազատ մարդ։

Իսկ ի՞նչ է արել Ձեր խմբակցությունը Ձեր հետ միասին
«Մի կտոր լափի համար» 2008 թվականին կոալիցիա կազմեցիք Հայաստանը թալանող կուսակցության հետ,

և մարտի մեկի դեպքերի պատասխանատվությունը պետք է կրեք նաև դուք
«Մի կտոր լափի համար» ծլկեցիք ԱԺ-ից,


որ գազային խայտառակ պայմանագիրը կյանքի կոչվի
«Մի կտոր լափի համար» «փակեցիք Ձեր քաղաքականության էջը» և պարզվեց,

որ հերթական շոուն եք սարքել՝խաբելով ՀՀ քաղաքացուն,որ այնքան մեծ հույսեր էր կապում ձեզ հետ։

Հարգելի տիկին Զոհրաբյան,«մի կտոր լափի համար» այնքան մեծ վնաս եք պատճառել ՀՀ-ին և ՀՀ քաղաքացուն,իսկ ես ու շատ իմ նմաններ ընդամենը ժամանակավոր լքել ենք Հայաստանը,որ վերադառնանք միայն ձեզանից հետո։

Сообщение Այո,ես եկել եմ կամավոր «մի կտոր լափի համար»,բայց …մենք կվերադառնանք միայն ձեզանից հետո․․․ Մանվել Ստեփանյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->