>

Գոջի հատապտուղները հայտնի են աշխարհում արդեն վաղուց, որպես շատ օգտակար դեղաբույս: Նրանց բաղադրությունը զարմացնում է մարդուն անհրաժեշտ սննդարար նյութերի և վիտամինների, հակաօքսիդանտների և միներալների քանակով: Աճում են Հիմալայների էկոլոգիապես մաքուր և «անարատ» հովիտներում:

Գոջիի հատապտուղների աներևակայելի հնարավորությունների մասին լեգենդներ են կազմում: Չէ որ հենց նրանք են, որ կարող են քաղցկեղային բջիջների հախից գալ, օգնել շաքարային դիաբետի և նույնիսկ Ալցգեյմերի հիվանդության բուժմանը: Մեկ այլ օգտակար հատկությունն է՝ նրանց բարերար ազդեցությունը մարդու սիրտանոթային համակարգի վրա: Կանոնավոր օգտագործումը զգալիորեն նվազեցնում է հիվանդությունների վտանգը:

Օգտակարությունը և օգտակար հատկությունները
Հենց այս հատապտուղներն են հանդիսանում անհրաժեշտ բաղադրիչը այն մարդկանց սննդացանկում, որոնք ունեն խնդիրներ առողջության հետ և տարբեր տեսակի հիվանդություններ: Գոջիի օգտակար և բուժական հատկությունները դժվար է թվարկել:




Քոչարյանի զոհերը

Կանոնավոր այն օգտագործելով՝ կարելի է.


հաղթահարել անկումային տրամադրությունը և բարելավել մի քանի անգամ ինքնազգացողությունը,
նորմալացնել քաշը,
նորմալացնել նյութափողանակման գործնթացները,
երիտասարդացնել մաշկը և օրգանիզմն ընդհանուր առմամբ,
ազատվել անքնությունից, ապահովել խորը և առողջ քուն,
կանխել դաշտանադադարի տհաճ հետևանքները,
բարձրացնել մելատոնինի կոնցենտրացումը,
բարձրացնել դիմացկունությունը,
իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը,
բարձրացնել լիբիդոն կանանց և պոտենցիան տղամարդկանց մոտ:
Ամբողջ աշխարհում մարդկանց մեծ մասը համոզվել են գոջի հատապտուղների օգտակար հատկություններում: Հայտնի և բավականին հետաքրքիր փաստ. շատ հոլիվուդյան աստղեր օգտագործում են այն՝ մաշկը երիտասարդացնելու և ավելի հարթ ու ձիգ դարձնելու համար:




Սպորտսմենները նույնպես գնահատում են այս միջոցը իր հատկանիշների համար: Այդ իսկ պատճառով այս օգտակար համեմունքը մտնում է իրենց կերակրացանկի մեջ որպես տոնուսը բարձրացնող և առույգացնող միջոց, որը վերականգնում է ուժերի ընդհանուր հաշվեկշիռը:

Մթերքի կազմի մեջ մտնող տիոցիանատները և գլիկոզինոլատները նպաստում են ուռուծքների առաջացման վտանգի նվազեցմանը, խոչնդոտում են տոքսինների և կանցերոգենների կուտակմանը: Այդ պատճառով նույնիսկ վատ էկոլոգիայով տեղանքում դուք կարող եք ինքներդ ձեզ պաշտպանել՝ մշտապես սննդում օգտագործելով գոջի հատապտուղները:

Նրանք լավացնում են ընդհանուր տոնուսը, նորմալացնում են հորմոնալ ֆոնը և միզածոր ֆունկցիաները: Նյարդային համակարգը դառնում է ավելի դիմացկուն սթրեսների և այլ արտաքին ազդեցությունների հանդեպ:

Բայց, առաջին հերթին, նրանք լավացնում են նյութափոխանակությունը՝ նպաստելով քաշի իջեցմանը:


Գոջի հատապտուղների օգտագործումը նիհարելու համար
Գոջի հատապտուղների կանոնավոր օգտագործման դեպքում նիհարելու գործնթացը հաջողվում է նրանց մի շարք հատկությունների շնորհիվ: Առաջին հերթին պետք է նշել հետևյալները. նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը լավացնելու հատկությունները, «վատ» խոլեստերինի և արյան մեջ շաքարի մակարդակների իջեցնելու հատկությունները:

Բացի դրանից, գոջի հատապտուղների մշտապես օգտագործման դեպքում դիտվում է մետաբոլիզմի գործնթացների լավացում, ինչը կատարվում է չորացրած պտուղների մեջ առկա հակաօքսիդանտների շնորհիվ: Նրանք արագացնում են ճարպային բջիջների քայքայումը և ապահովոմ են օրգանիզմը ուժերի և էներգիայի մեծ պաշարով, ինչի շնորհիվ մարդը դառնում է ավելի դիմացկուն: Հենց այս պատճառով էլ խորհուրդ է տրվում գոջի հատապտուղներն օգտագործել կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Գիտական հետազոտությունները ապացուցել են, որ դիետիկ սնունդը, որի ցանկի մեջ մտնում են մեծ քանակի հակաօքսիդանտներ պարունակող մթերքներ՝ լավագույն կերպով է նպաստում քաշի իջեցման գործնթացին: Հակաօքսիդանտներով հարուստ սննդի մթերքներից հենց գոջի հատապտուղներն են, որ առաջնորդում են այդ ցանկը դրանց քանակով: Համեմատության համար ասենք, որ գոջիում առկա է 25% ավելի հակաօքսիդանտ, քան հավամրգում(черника), 2,5 անգամ ավելի, քան նռան մեջ և 10 անգամ ավելի քան ելակում ու կապույտ հապալասում(голубика):


Սննդում գոջի հատապտուղների կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է զգալի և հաստատուն կերպով նիհարել: Դա նշանակում է, որ «ավելորդ» կիլոգրամները միայն առաջին օրերը չեն վերանալու, ինչը բնորոշ է քաշը գցելու այլ միջոցներին:

Բացի դրանից, գոջի հատապտուղները մտցնելով կերակրացանկի մեջ՝ դուք ոչ միայն կունենաք բարակ իրան և սլացիկ ազդրեր, այլ նաև կհագեցնեք ձեր օրգանիզմը մի շարք օգտակար նյութերով, և դրա շնորհիվ այն զգալիորեն կբարելավի իր ներքին գործառույթները:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս առավոտվա և երեկոյան սննդի չափաբաժնի մեջ ավելացնել մոտավորապես 20-30 գր այդ հատապտուղներից: Այդ քանակը լիովին բավական է, որպեսզի խթանել նիհարելու գործնթացը:

Կարևոր է նշել, որ հատապտուղների օգտագործումը չի պատճառի ձեզ և ոչ մի անհարմարություն, քանի որ նրանք ունեն շատ հաճելի քաղցրաթթվաշ համ, իսկ նրանց ծամողական կառուցվածքը կարելի է համեմատել չամիչի հետ: Հետևապես դուք կարող եք չկասկածել, որ այս մթերքը ուտելու եք միմիայն հաճույքով:

Չորացրած հատապտուղները կարելի է ավելացնել ամենատարբեր ուտեստների մեջ. մրգային աղցանների, թեյերի, ապուրների, բրնձի մեջ: Նրանք կհաղորդեն բարկահամություն բոլոր այդ մթերքներին և ընդամենը կլավացնեն նրանց համային հատկությունները: Եթե դուք ուզում եք նիհարել գոջի հատապտուղների օգնությամբ, դուք կարող եք լրացնել ձեր սովորական կերակրացանկը նրանցով կամ հետևել որոշակի դիետային, որի կերակրացանկում ներառված կլինեն այդ հատապտուղները:

Դուք կարող եք Life Food-ի կերակրացանկում գտնել ձեր համար շա՜տ համեղ սմուզիներ և յոգուրտներ գոջի հատապտուղներով:

Եզրակացությու
Գոջի հատապտուղները՝ հետաքրքիր մթերք է, որը կարող է օգտագործվել և՛ նիհարելու, և՛ ընդհանուր տոնուսի ամրացման համար: Այն օգտակար է տղամարդկանց պոտենցիան բարելավելու համար, կանանց՝ որպես հակացելյուլիտային միջոց, իսկ ընդհանուր այն կարող է կիրառվել որպես պրոֆիլակտիկ միջոց շատ հիվանդությունների դեմ և ընդհանուր ինքնազգացողության բարելավման համար:

Բայց գոջին պետք չէ դիտարկել որպես ունիվերսալ ամենաբույժ միջոց: Եթե դուք ուզում եք նիհարել, օգտագործում եք այդ նպատակով տիբեթյան հատապտուղները, բայց սնվում եք արագ սննդի կետերում՝ մի սպասե՛ք և ոչ մի դրական արդյունքի: Միայն դիետայի և սպորտի համակցությամբ դուք կհասնեք ցանկալի արդյունքի:


от admin

-->