>

«Որևէ մեկնաբանություն չկա, դա Հայաստանի ներքին խնդիրն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց REGNUM գործակալության խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես Մոսկվան կարձագանքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու հնարավորությանը և նրանց առաջադրված մեղադրանքին։


Հարցին, թե ՀԱՊԿ-ը որևէ մտահոգություն չունի՞, Կոլերովն արձագանքեց․ «Առավել ևս ՀԱՊԿ-ը, ինչո՞ւ պետք է մտահոգություն ունենա, մի հատ էլ ասեք՝ ՄԱԿ-ը։ ՀԱՊԿ-ում ձեզ կասեն, որ կա անմեղության կանխավարկած։ Մինչև դատարանը նրան մեղավոր չճանաչի, նա համարվում է անմեղ։ Եթե դուք զանգեք ՀԱՊԿ, ճիշտ այսպիսի պատասխան կստանաք»։








Քոչարյանի զոհերը

Մոդեստ Կոլերովը վստահեցնում է՝ այս ամենը Մոսկվային չի հետաքրքրում՝ Հայաստանի ներքին հարցերն են։ «Դուք ուզում եք ասել, որ Հայաստանի իշխանություններն այս ամենը անում են Մոսկվային հետաքրքրելու համա՞ր»,- ասաց նա։


Մեր զրուցակիցը շարունակում է. «Ի՞նչ է, Քոչարյանը հիմա գործո՞ղ նախագահ է»։ Մեր այն դիտարկմանը, թե նա ամուր կապեր ունի Մոսկվայում, Կոլերովն արձագանքեց. «Ի՞նչ կապեր։ Նա իր նախագահության ժամանակ Պուտինի հետ ուներ նախագահների հարաբերություն։ Եթե դուք ունեք ինֆորմացիա, որ նրանք ընկերներ են, ապա պետք է այդ մասին պատմեք, ես այդպիսի տեղեկություն չունեմ»։



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->