>

Հուլիսի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույց, որի ընթացքում Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում երկու երկրների գործակցությանն առնչվող հարցեր:


Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը ուշագրավ է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես Մարտի 1-ի գործում տեղի ունեցող շրջադարձերի ֆոնին, որոնք դե ֆակտո շոշափում են նաեւ ինտեգրացիոն միավորումները:








Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ գործի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որին մեղադրում են 2008 թվականի Մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգի տապալման համար: Խաչատուրովը դիտվում է այն անձանց շրջանակում, որի հետ, ըստ ՀՔԾ հաղորդագրության, «նախնական համաձայնությամբ» սահմանադրական կարգը տապալելու փորձ է արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մարտի 1-ի գործն ըստ էության առնչվում է Հայաստանում իշխանության ձեւավորման մի հսկա ցիկլի հետ, իսկ ընտրական ցիկլերում Հայաստանի իշխանության գլխավոր հովանավորը մշտապես դիտվել է Ռուսաստանը: Ըստ այդմ, առնվազն տրամաբանական կապի շրջանակում առաջանում է հարց, թե ինչքան է Ռուսաստանը պատասխանատու 2007-08 ցիկլի եւ դրանում տեղի ունեցած զարգացումների համար: Հետեւաբար, եթե Հայաստանում կա բացահայտման գործընթաց, ապա Ռուսաստանի պատասխանատվության դեպքում հարցերը պետք է հասնեն ընդհուպ այդ շրջանակ, ինչը չի կարող Մոսկվային անտարբեր թողնել:


Մյուս կողմից, արդյոք Հայաստանի նոր իշխանությունը կգնար այդպիսի մարտահրավերի, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը նկատելի ինտենսիվությամբ փորձում է ձեւավորել հայ-ռուսական հարաբերության առանցքային ֆորմատը՝ Պուտինի հետ անմիջական հարաբերությունը, փոխադարձ վստահության եւ անկեղծության վրա: Հետաքրքիր է, որ Հայաստանում երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելուց մեկ օր առաջ Փաշինյանը ռուսական Էխո Մոսկվիին տված հարցազրույցում խոսել էր այն մասին, որ Պուտինի հետ շփումը շատ ավելի հեշտ է եղել, քան ինքը պատկերացնում էր մինչ այդ, որովհետեւ Պուտինը եղել է բաց ու անկեղծ զրուցակից:



Հետաքրքիր է, իսկ արդյո՞ք այդ բաց ու անկեղծ զրույցներում երբեւէ անդրադարձ եղել է Մարտի 1-ի թեմային:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->