>

Մոլդովական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել 17-ամյա տղայի և մեկ այլ անձի միջև. վերջինս դանակով թիկունքից հարվածել է տղային։
Նոր Նորքի 2-րդ զանգվածում դպրոցականի են դանակահարել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:




Քոչարյանի զոհերը

Կատարվածի հետքերով շտապած իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 17-ամյա բնակիչ Մ.Ա.-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:




Ոստիկաններին նաև հաջողվել է պարզել, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել 17-ամյա տղայի և մեկ այլ անձի միջև։ Վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին:



Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ տեղեկությունների՝ Մ. Ա.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

Read more: https://armeniasputnik.am/incidents/20200707/23653011/nor-norqum-dprocakanien-danakaharel.html


от admin

-->