>

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից: Հիշեցնենք, այսօր մի քանի ժամ լարված իրավիճակ էր հիվանդանոցի տարածքում, բուժանձնակազմը փակել էր ճանապարհն ու  բողոքի ակցիա իրականացել՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով չեղարկել Մինասյանին աշխատանքից ազատման հրամանը:

Արա Մինասյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.




Քոչարյանի զոհերը

«Սիրելի գործընկերներ,





Ձեզ դիմում եմ խնդրանքով. խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործությունները, մի՛ տրվեք էմոցիաներին, վերադարձեց աշխատանքի և ապահովեք բուժկենտրոնի բնականոն աշխատանքը: Մեզ հազարավոր հիվանդներ են սպասում, որոնք չպետք է տուժեն մեր շուրջ ստեղծված իրավիճակից:

Սիրելի ընկերներ,


Ուզում եմ տեղեկացնել, որ  պատրաստվում եմ կապ հաստատել վարչապետի աշխատակազմի հետ՝  խնդրելով, որպեսզի հնարավորության դեպքում վարչապետը ժամանակ գտնի ինձ ընդունելու:

Ես ցանկանում եմ հանդիպել վարչապետին և ներկայացնել իրերի դասավորությունը, ներկայացնել, այսպես կոչված, չարաշահումների վերաբերյալ մեր դիրքորոշումը: Ես խնդրելու եմ վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ երկու ամսով հետաձգել ինձ աշխատանքից ազատելու նախարարի որոշումը, որպեսզի կարողանամ հիվանդանոցի գործող ղեկավարի կարգավիճակում պարզաբանել ինձ ու բուժանձնակազմին վերագրվող մեղադրանքները: Խնդրի պարզաբանում-հանգուցալուծումից հետո երկու ամսից ես ինքս վայր կդնեմ տնօրենի լիազորությունները:

Եթե հանդիպելու հնարավորություն, այնուամենայնիվ, չստեղծվի, ես դա էլ կընկալեմ: Կմնա միայն դատական կարգով իմ կոլեկտիվի բարի համբավն ու պատիվը վերականգնելու միակ տարբերակը:



Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին տարիների նվիրումի ու տքնաջան աշխատանքի համար: Մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել միասին: Եվ այդ  ճանապարհը  թանկ է ինձ համար:

Անկախ դեպքերի հետագա ընթացքից, միշտ ձեր կողքին եմ  լինելու և  ուժերիս ներածին չափով  անելու եմ  ամեն բան  արդարության հաստատման համար:

Հուսով եմ՝ խնդրանքս չեք մերժի և վաղվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը կաշխատի առանց ընդմիջումների»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->