>

Քիչ առաջ MAMUL.am-ը դատարանի ներսում գտնվող իր աղբյուրից տեղեկացավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:


Ավելի վաղ դատարանը նրան երկու ամսով կալանավորելու մասին որոշում էր կայացրել:








Քոչարյանի զոհերը

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպանը Արամ Օրբելյանը:


«Դատարանը կալանքի որոշում է կայացրել: Վաղը ժամը 12:00-ին ես և փաստաբանական խումբը մամուլի ասուլիսում մանրամասներ կներկայացնենք»,- ասաց Օրբելյանը:



Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: Քիչ առաջ դատավորը վերադարձել է և հրապարակել որոշումը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->