>

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը. ահա, թե ինչու նա չի ստորագրել փաթեթը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի Ութին ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագծի մշակման աշխատանքային հանձնախմբի անդամներին: խոսելով ՍԴ փոփոխության էականության Վերաբերյալ, Արմեն Սարգսյանը անդրադարձել է հանգամանքին,




Քոչարյանի զոհերը

որ մինչեւ խորհրդարան հասնելը նախագիծը պիտի ունենա լայն հանրային քննարկում, որ Սահմանադրությունը ծառայի համընդհանուր զարգացմանը և լինի համարժեք թե հայկական իրողություններին, թե 21-րդ դարին, որում բնակվում է Հայաստանը: Այդ խոսակցության համատեքստում Արմեն Սարգսյանն անդրադարձել է լիազորությունների խնդրին Նույնպես, Հատկապես խոսելով ներկայիս արդիական թեմայի՝ ՍԴ դատավորների առաջադրման հարցի





վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ դատավորների թեկնածուների առաջադրման ներկայիս կարգը ձեւական է, քանի որ առաջադրողները երեքն են՝ նախագահ, կառավարություն, ԲԴԽ, բայց բոլոր թեկնածուներին պետք է ընտրի մեկը՝ խորհրդարանը: Արմեն Սարգսյանը հի շատակել է հետհեղափոխական իրավիճակը, երբ խորհրդարանը թե հին,

թե նոր, մերժել է նախագահի առաջադրած թեկնածուների՝ տարատեսակ պատճառներով: Ըստ Արմեն Սարգսյանի, նման կերպ կարող է շարունակվել անվերջ՝ նախագահը առաջադրի իր սկզբունքների շրջանակում, խորհրդարանը մերժի:

Դա կարող է հանգեցնել ճգնաժամի, նկատել է Արմեն Սարգսյանը: Ըստ այդմ, նա առաջարկում է, որ դա տավորները նշանակվեն՝ 3-ին նշանակի խորհրդարանը, 3-ին նշանակի ԲԴԽ-ն ու 3-ին նշանակի հանրապետության նախագահը:


Հակառակ պարագայում, ըստ Արմեն Սարգսյանի, եթե բոլոր թեկնածուներն անցնում են մեկ կառույցի կամքով, ավելորդ է խոսել հավասարակշռությունների վերաբերյալ: «Սա իշխանություն չի՝ սա միայն հարգանք է նախագահական ինստիտուտի հանդեպ և ընդամենը սկզբունքային հարցերի, որոնք որ օրենքներում պետք է լինեն, զսպումների ու հավասարակշռության էլեմենտար, ակընհայտ, փոքր կիրառություն», նկատել է Արմեն Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը շոշափում է

 

կարևոր խնդիր, եւ միաժամանակ իր փաստացի անսպասելի շեշտադրումներով բացահայտում, թե ինչու է հրաժարվել ստորագրել ՍԴ հարցի հան գուցալուծմանը վերաբերող օրենքների փաթեթը, որ անցնող օրերին ընդունել էր խորհրդարանը: Արմեն Սարգսյանի խոսքից պարզ է, որ խնդիրը հարգանքն է, կամ ավելի շուտ անհարգալից վերաբերմունքը, որ խորհրդարանի մեծամասնությունը դրսեւորել է նախագահի հանդեպ: Բանն այն է, որ այդ օրենքների շարքում է մեկը, որը փոխում


է դա տավորների առաջադրման հերթականությունը, առաջնայնությունը տալով կառավարությանը: Ինչպես պարզ է, ներկայումս առաջանում է 3 թափուր տեղ: Առաջինն առաջադրելու իրավունքը հանրապետության նախագահինն է: Խորհրդարանը իր փոփոխությունով փաստորեն վերցնում է այդ իրավունքը նախագահ Սարգսյանի ձեռքից, պատճառաբանելով, թե դա հակասում է ՍԴ-ի ոգուն: Իրականում, հերթականությունն ըստ ամենայնի հակասում է Իմ քայլի քաղաքական նպատակահարմարությանը,

 

ոչ թե Սահմանադրությանը: Դա տավորի թեկնածուների առաջադրման հերթականության փոփոխությունը անվստահության ու ոչ հարգալից վերաբերմունքի դրսեւորում է նախագահ Սարգսյանի նկատմամբ այն դեպքում, երբ Սարգսյանը մի քանի առանցքային պահերի՝ սկսած թավշյա հեղափոխության օրերից մինչ այժմ, արձագանքել է քաղաքական իրողություններին ու խուսափել անել իր լիազորությունով վերապահված քայլեր, որոնք կարող էին բերել ճգնաժամի եւ խնդիրների առաջ դնել քաղաքական մեծամասնությանը:

Ավելին, այդ քայլերի համար Արմեն Սարգսյանն արժանացել է նախկին իշխող համակարգի ոչ մարդկային քննադատությանը: Ահա այդ պայմաններում նա փաստացի ստանում է խորհրդարանի մեծամասնության անհարգալից գործողություն, ինչի մասին էլ Սահմանադրական մշակումների հանձնախմբի անդամների հետ հանդիպմանը բավականին թափանցիկ ձեւով ակնարկում է նախագահ Սարգսյանը:

Այժմ քննարկվում են ամենաբարդ վարկածներ, թե ինչու նա չի ստորագրել փաթեթը, սակայն չի էլ դիմել Սահմանադրական դատարան ու փաստորեն թողել է, որ քսանմեկ օր անց փաթեթը ուժի մեջ մտնի Ազգային ժողովճնախագահի հռչակումով: Արմեն Սարգսյանը վարվել է թերեւս ակընհայտ շարժառիթով՝ մարդկային արժանապատվությունով, որը բավականին կո պիտ ոտնահարել է խորհրդարանի մեծամասնությունը:

Сообщение Արմեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->