ՀՀԿ-ն չի խոչընդոտի, բայց… — ingablog

Մայիսի 1-ին վարչապետ ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ աջակցությունն ավելի կարևոր է, քան մյուս երեք խմբակցություններինը միասին վերցրած: Դա թելադրված է խորհրդարանական ստատուս-քվոյով և ինստիտուցիոնալ նոր իրողություններով:


Խորհրդարանում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին հաջորդել է կողմերի գրեթե համանման մեկնաբանությունները:

Դուրս գալով Բաղդասարյանի աշխատասենյակից՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարն իրեն փոխանցել է, որ ՀՀԿ խմբակցությունում կա նախատրամադրվածություն՝ չխոչընդոտել մայիսի 1-ին ընտրությանը: Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ, սա էլ Վահրամ Բաղդասարյանի տեսակետն է:


ՀՀԿ-ում բացահայտ չեն ասում, սակայն ակնարկում են, որ պատրաստ են անհրաժեշտ քվեներն ապահովել, որպեսզի Փաշինյանն ընտրվի վարչապետ: Իհարկե, Բաղդասարյանի խոսքում ակնհայտորեն տողատակ կա, որը ենթադրում է որոշակի երկխոսության, գուցե նաև պայմանավորվածությունների անհրաժեշտություն Նիկոլ Փաշինյանի և նրա շարժման հետ:

Նման իրավիճակը բազմաշերտ հանգուցալուծումների հնարավորություն է ընձեռում, սակայն որոշակիացնում է ապագա ամիսների, գուցե տարիների համար քաղաքական դաշտի հիմնական սուբյեկտներին, որոնց փոխհարաբերությունները, կոմպրոմիսները կամ մրցակցությունը ձևավորելու են քաղաքական օրակարգը:

Խորհրդարանական կառավարման համակարգը երբեմն ենթադրում է նման համակեցություն, որը, մի կողմից, գոնե ժամանակավորապես վերացնում է խորհրդարանի լեգիտիմության դեֆիցիտը, մյուս կողմից` թույլ է տալիս սահմանադրական կարգավորումներով լեգիտիմացնել փաստացի իշխանափոխությունը:

Հեղափոխությունը հրապարակներում, փողոցներում մայիսի 1-ին թերևս ավարտում է իր առաքելությունը, և նոր կառավարության խնդիրն է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ գործընթացի հաջողություններին: Մյուս կողմից` այս խորհրդարանի պարագայում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խիստ հարաբերական է, որովհետև առերևույթ նահանջած քրեաօլիգարխիան խորհրդարանում ունի ամենամեծ ներկայությունը և փորձելու է սրբագրել հեղափոխության հետևանքները` խորհրդարանական արտահերթ ընտրությունները համարելով ռևանշի գործիք:

Առաջիկա ամիսներին բազմաշերտ իշխանության ներսում սպասվում է նյարդերի պայքար, որտեղ հին համակարգը փորձելու է կապիտալացնել իր ահռելի ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսները, իսկ Նիկոլ Փաշինյանի թիմը` հեղափոխության, փողոցի էներգիան: Հեղափոխության պիկին օբյեկտիվորեն հաջորդում է անկումը: Սա թերևս գիտակցում են հանրապետականները, ովքեր փորձում են խաղալ ժամանակի վրա: Ժամանակի գործոնը խիստ կարևոր է նաև Նիկոլ Փաշինյանի թիմի համար. այն կարող է ծառայել նոր որակի պետության ձևավորմանը, կամ ռեստարտի հնարավորություն ընձեռել օլիգոպոլ համակարգին:


Մյուս կողմից` Վահրամ Բաղդասարյանի այսօրվա խոսքում առկա է թաքնված «բայց», ինչը ՀՀԿ-ին թույլ է տալիս իրավիճակի նույնիսկ մասնակի փոփոխության պարագայում վիժեցնել Նիկոլ Փաշինյանի ընտրության գործընթացը:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.