>

Լուպե ու բեմական գործունեության ընթացքում հանդես եկավ հենց այդ անունով: Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհին նաև պարուհու ու երգչուհու մասնագիտական կրթություն է ստացել:


Անին ասում է՝ ես ամեն ինչ չափի մեջ չեմ սիրում, քանի որ ամեն մարդ իր չափն ունի, ոչ ոք քո չափը չի որոշում:







Քոչարյանի զոհերը

Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել Անի Լուպեի հետ թատրոնում հայտնվելու, ընտրյալի հետ հարաբերությունների, անձնական ու ստեղծագործական ծրագրերի մասին:


Անի Լուպեն նույն ինքը Անի Գրիգորյանն է, որտեղի՞ց է գալիս «Լուպե» կեղծանունը, ի՞նչ նախապատմություն ունի:

Տասը տարի և ավելի առաջ էր, երբ երգում էի իսպանական կենտրոնում: Այնտեղ Վենեսուելլայից մի երգիչ կար՝ Վիկտոր Արմանդո Ռոխասը, ում հետ աշխատում էի: Մի օր իրեն հարցրի՝ ինչո՞ւ է ձեզ մոտ երկու անուն, մեկ ազգանուն, ասաց՝



մեզ մոտ մեկը հայրիկի անունն է, մյուսը՝ քո, ասաց՝ դու էլ կարող ես Գուադա Լուպե լինել (Իրենց սիրո աստվածուհու անունն է), քեզ շատ է սազում, ասացի՝ այդպես չի լինի, որ ասեն՝ Անի Գուադա Լուպե, ասաց՝ կրճատ են ասում՝ Անի Լուպե:

Այդպես էլ մնաց: Շարունակեցի երգել լատինո ոճում, մի օր հարցրին՝ ինչպե՞ս ներկայացնենք՝ Կամերային թատրոնից Անի Գրիգորյա՞ն, այդ պահին հիշեցի գործընկերոջս խոսքն ու ասացի՝ Անի Լուպե: Հիմա արդեն այնքան հարազատ է դարձել, ազգանունս չեմ էլ հիշում։)


от admin

-->