>

Հայր մեր աղոթքը պարզապես քրիստոնյա մարդու բերանից դուրս եկած բառեր չեն: Դրանք գաղտնի իմաստ ունեն, դրանք օգնում են հասկանալ Աստծո և այն ամենի էությունը, ինչը շրջապատում է մեզ: Աղոթքի տեքստի հետ կապված են շատ հետաքրքիր փաստեր և գաղտնիքներ, որոնք հասանելի են միայն հավատացյալ մարդուն:

Աղոթքի պատմությունը




Քոչարյանի զոհերը

Սա միակ աղոթքն է, որն ուղղված է Աստծո կողմից, հենց ինքն Աստվածն է այն պարգևել մեզ՝ մարդկանց: Այն փոխանցվել է մարդկությանը Աստծո միակ որդու՝ Քրիստոսի կողմից, այլ ոչ թե հորինվել է սրբերի, սովորական մարդկանց կողմից և հենց այդ պատճառով էլ այն ունի հզոր ուժ:




Աղոթքի բառերն արտացոլում են ողջ մարդկային կարիքները, ձգտումները, հոգու փրկությունը: Այս աղոթքի գաղտնիքը կայանում է նրանում, որ այն հանդիսանում է Աստծո խոսք, որն ուղղորդում է մեզ, դնում է ճիշտ ուղու վրա, պաշտպանում է հիվանդություններից, չար ուժերից, դժվարություններից:


Շատ քրիստոնյա գործիչներ բազմաթիվ փաստեր են բերում, այն մասին, որ «Հայր մերը» փրկել է բոլոր նրանց, ովքեր գտվելով վտանգի մեջ կարդացել են «Հայր մերը»:

Այս աղոթքը փրկել է մարկանց, ովքեր անտառում դեմ առ դեմ հանդիպել են գայլերի: Այս աղոթը ճիշտ ուղու վրա է կանգնեցրել ավազակների ու գողերի, ովքեր իրենց կամքով վերադարձրել են թալանածը, գրություն թողնելով, որ զղչում են արարքի համար:


Այս սուրբ տեքստը փրկում է ցրտից, կրակից, քամուց, ցանկացած վտանգից, որը սպառնում է կյանքին:

Սակայն այս աղոթքի գլխավոր գաղտնիքը իմացվում է ոչ միայն դժվարության ու վտանգի պահին: Կարդացեք ամեն օր «Հայր մեր» աղոթքը և ձեր կյանքը կլցվի լույսով և բարությամբ, Շնորհակալ եղեք Աստծուն այս աղոթքով, այն ամենի համար ինչ ունեք և միշտ կլինեք առողջ և երջանիկ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->