>

Նորայր Նորիկյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՄԱՍԻՆ
————————————————
Վերջին մեկ ամսվա ընթացքում ինձ հետ որևէ կերպ շփված կամ հանդիպած որևէ անձ կհաստատի, որ փորձել եմ առավելագույնս պահպանել համավարակի կանոնները:




Քոչարյանի զոհերը

Մշտապես կրել եմ դիմակ, թե՛ մեքենայում, թե՛ աշխատասենյակում, թե՛ տանը եղել է ալկոգել և պարբերաբար ձեռքերս ախտահարել եմ:




Բացի այդ, առավելագույնս պահպանել եմ սոցիալական հեռավորություն, բայց արի ու տես, որ անգամ համավարակի կանոնները պահպանելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ չես վարակվի:
Կարծում եմ, որ չափազանցվում է դիմակի արդյունավետությունը:

Խնդիրն ավելի շատ պայմանավորված է մեզանից յուրաքանչյուրի իմունային համակարգի առանձնահատկություններով, ինչպես նաև պետության առողջապահական համակարգի կենսունակության աստիճանով և պետական մարմինների համարժեք գործողությունների մակարդակով:


Այս մասին առավել ընդգրկուն կխոսեմ ամբողջությամբ ապաքինվելուց հետո:


Միայն արձանագրեմ, որ 7-րդ օրն է, ինչ գտնվում եմ բուժման մեջ, 2-րդ օրն է, որ արդեն չեմ ջերմում:
Առաջընթացն ակնհայտ է, ստանում եմ համապատասխան բուժումներ՝ հուսալով, որ մի քանի օրից ամբողջությամբ կապաքինվեմ:

Զգույշ եղեք, առողջություն եմ Ձեզ ցանկանում:
Չպետք է վախենալ և ընկճվել:

Ճիշտ հակառակը, այս մարտահրավերը մենք պարտավոր ենք հաղթահարել…

Сообщение Կորոնավիրուսի մասին. Ինչ է պատմուն փաստաբան Նորայր Նորիկյանը, որը վարակված է կորոնավիրուսով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->