>

Lragir.am-ը գրում է՝


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:








Քոչարյանի զոհերը

Քոչարյանի կալանավորումը շրջադարձային պահ է բոլոր առումներով: Դատարանն այսպիսով ստեղծեց նախադեպ, երբ Հայաստանում այլեւս չկան անձեռնմխելիներ: Սա կարեւոր գործոն է Հայաստանում համակարգային փոփոխությունների համատեքստում: Այն առումով, որ պետական բարձր պաշտոնները, պատգամավորական մանդատները միջոց չեն լինելու անձնական խնդիրների լուծման, արտոնյալության եւ Հայաստանի իշխանական համակարգում երկու տասնամյակ արմատավորված այլ երեւույթների համար:

Քոչարյանի կալանավորումը վերջնականապես փլուզում է նաեւ Հայաստանում երկու տասնամյակ իշխող հակասահմանադրական համակարգը:


Քաղաքակիրթ աշխարհում նման նախադեպեր կան, եւ Հայաստանն այսպիսով քայլ է անում իր վերափոխման ճանապարհին: Սակայն այդ քայլն ամբողջական չի լինի, եթե այս գործընթացները չմնան բացառապես իրավական, թափանցիկ արդարադատության սահմաններում: Ցանկացած շեղում դրանից Հայաստանը գլորելու է ոչ թե պարզապես հետ, այլ ավելի խորը:



Իսկ դրա շահառուները ներկայում շատ են, ընդ որում ոչ միայն Հայաստանում: Հայկական երկու նախադեպերը՝ խաղաղ հեղափոխությունն ու նախագահի կալանավորումը, ըստ էության նախադեպ են նաեւ այն ինտեգրացիոն կառույցում, որի անդամ է մեր երկիրը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->