>

Հայկը մեծ հաղթանակի շեմին է, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն Գերմանիայում, օգնենք քայլի ինքնուրույն!

Հայկն իր ծնված օրվանից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի, կարծրատիպերը հնարավոր է կոտրել, անհնարին բառն իր կյանքի դժվարին, դաժան ճանապարհին կիրառելի չէ, մեծ ցանկության, աշխատասիրության ու Աստծո կամքով, հնարավոր է դառնում ջնջել ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշումը:

Հայկն իր ծնված օրվանից, 9 տարիների ընթացքում, անցել է դաժան, դժվար, ցավոտ ճանապարհ, արվել է 18 դժվար վիրահատություն կոնքազդրի և օրթոպեդիկ այլ խնդիրների հետ կապված: Հայկը սովորում է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում և լավ է սովորում, անգամ կարողանում է գրել՝ օգտագործելով աջ ձեռքը: Երկու ամսից նախատեսված է վերջին վիրահատությունը Գերմանիայում: Լինելով միայնակ մայր՝ ինքս չեմ կարող վճարել վիրահատության այդ ահռելի գումարը:




Քոչարյանի զոհերը




Միայն բարի ՄԱՐԴԿԱՆՑ օգնութամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Խնդրում եմ, այս անգամ էլ օգնեք, ճանապարհեք Հայկին վիրահատության: Վիրահատությունից հետո, արդյունավետ պարապմունքների արդյունքում, Հայկն ինքնուրույն կքայլի: Ամեն քայլն անելուց միշտ երախպտապարտ ու շնորհակալ կլինենք բոլորին, ովքեր հավատացել են Հայկի հաղթանակին ու դրամական օգնություն են ցուցաբերել: Վիրահատության անհրաժեշտ 16000 եվրոյից մնացել է հավաքել 3600 եվրո: Օգոստոսի 2_ին մեկնում են, Գերմանիա օգոստսի 4-ին, Հայկի ծննդյան օրն է, կդառնա 10 տարեկան ու հենց այդ օրն էլ նշանակել են վիրահատությունը։ Խղճհարություն չենք ցանկանա առաջացնել, դեմ ենք նման տեսակին, միայն դրական հույզերով լցված, հավատում ենք, որ վիրահատության ամհրաժեշտ գումարը կհավաքվի միայն բարիների օգնությամբ: Օգնեք որդուս ինքնուրույն լինել ու զգալ քայլելու բերկրանքը: Երազում եմ տեսնել Հայկի մաշված կոշիկները: Առողջ քայլեք, Աստված օրհնի!!!

Մեր մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսիսյանին` +(374)93586621 հեռախոսահամարով։ Հայկի մոր՝ Պայծառ Ներսիսյանի անունով ՎՏԲ բանկում հաշվեհամար է բացել։ Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին.


հայկական դրամով` 16046032978404

դոլարով` 16046032978405


եվրոյով՝ 16046032978406

ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին։

ArCa քարտի համարն է՝ 6769 3071 0003 1522։

Сообщение Խնդրում ենք օգնել Հայկին։ Երեխային անհրաժեշտ է վիրահատություն Գերմանիայում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->