>

Lragir.am-ը գրում է՝

Սանկտ-Պետերբուրգում ԵՏՄ վարչապետների հավաքից առաջ, հանդիպելով տեղի հայ գործարարներին, Նիկոլ Փաշինյանը կտրուկ հայտարարություններ էր արել, որոնք վերաբերվում էին նաեւ հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի խնդիրներին: Նկոլ Փաշինյանի այդ հայտարարություններում ակնարկներ կային, որ Հայաստանի շահը Մոսկվան փաստացի անտեսում է մի շարք ոլորտներում:




Քոչարյանի զոհերը

«Էներգետիկան անկյունաքարային նշանակության ոլորտ է, և պատրաստվում ենք կարգի բերել: Միջազգային գործընկերներին ասում ենք, որ պետք է բանակցենք. այնտեղ, որտեղ Հայաստանի շահը պահպանված չէ, ուղղակի կկանգնեցնենք պրոցեսները, որևէ մեկին թույլ չենք տա, որ Հայաստանի շահն արհամարհի», ասել էր ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ էներգետիկայի շուրջ Ռուսաստանի գործընկերների հետ ևս համագործակցված աշխատանք է տարվում:





Նիկոլ Փաշինյանը միջազգային հարաբերություններում ու մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում հստակ դնում է դրանց բովանդակությունը փոխելու, նոր որակի եւ հավասար գործընկերության խնդիրը: Ընդ որում, այդ հարցերը նա բարձրացրել է նաեւ ՌԴ ղեկավարների՝ Պուտինի ու Մեդվեդեւի առաջ, թե հանդիպումների, թե հեռախոսազրույցների ժամանակ:

Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի եւ ՀՀ կառավարության հաղորդագրությունների միջեւ  տարբերություն կար: Մասնավորապես, քննարկված խնդիրների թվարկման առումով: Կրեմլի կայքում նշված էր, որ քննարկվել են ԵՏՄ-ի շրջանակներում համագործակցության եւ երկկողմ հարաբերությունները, իսկ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր հակառակ հերթականությամբ:


Մեդվեդեւի հետ այսօրվա զրույցում ՀՀ վարչապետն ասել է, որ «հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ և օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները և այն հարցերը, որոնք գոյություն ունեն, այն հարցերը, որոնք կարող են գոյություն ունենալ, անգամ այն հարցերը, որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում»: Իր հերթին, Մեդվեդեւը երկկողմ հարաբերությունների մասին խոսել է ԵՏՄ շրջանակների համատեքստում:

Սա ցույց է տալիս կողմերի առաջնահերթությունները երկկողմ հարաբերություններում: Եթե Հայաստանը ձգտում է նոր որակ հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին, Մոսկվան փորձում է դրանք «տեղավորել» ԵՏՄ շրջանակներում, որտեղ ինքնիշխան որոշումների կայացման որոշակի սահմանափակումներ կան:



Ներկայում շատ են խոսում Ռուսաստանի իշխանական շրջանակներում Հայաստանի նոր կառավարությունից դժգոհության մասին: Իր հերթին, Հայաստանը դնում է տարիների ընթացքում կուտակված խնդիրները կարգավորելու հարցը, նույնիսկ նրանք, «որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում»: Նիկոլ Փաշինյանն այսպիսով ակնարկում է, որ եղած խնդիրները չլուծելու դեպքում օբյեկտիվորեն ի հայտ են գալու նորերը, որոնք կարող են արդեն շոշափել բազմաթիվ հիմնարար խնդիրներ:

Մոսկվայում հակվա՞ծ են լուծել այդ խնդիրները: Մյուս կողմից, այլ տարբերակ կարծես թե արդեն չկա, ընդ որում՝ դրանք հնարավոր չէ կարգավորել ԵՏՄ շրջանակներում: Նույնիսկ նախորդ կառավարությունն այլեւս չէր կարողանում «ծածկել» հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճեղքերը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->