Ինչպես պատրաստել «Ղրիմյան» չեբուրեկի. մատներդ էլ հետը կուտես:
Բաղադրիչներ
Խմորի համար`
- ալյուր — 2,5-3 բաժակ
- ջուր — 3/4 բաժակ
- ձվի դեղնուց — 1 հատ
- բուսայուղ — 1/3 բաժակ
- աղ — 0,5 թ/գդ
Խճողակի համար`
- միս տավարի (աղացած) — 200 գր
- սոխ — 1 գլուխ
- աղ — ըստ ճաշակի
- պղպեղ սև — ըստ ճաշակի
- ջուր — 50 գր
Պատրաստման եղանակ
Դեղնուցը լցնում ենք բաժակի մեջ, ավելացնում այնքան ջուր, որ բաժակի ¾-ը լցվի: Լցնում ենք աղն ու խառնում: Ձվային խառնուրդն աստիճանաբար լցնում ենք ալյուրի մեջ՝ պատառաքաղով անընդհատ խառնելով:
Լավ խառնում ենք, մինչև որ խմորը փաթիլների վերածվի: Լցնում ենք բուսայուղը:
Հունցում ենք, բայց ոչ երկար: 30-40 րոպեով դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ: Ստացվում է թեթևակի շերտավոր խմոր:
Բաժանում ենք 10-12 մասի: Բարակ գրտնակում ենք: Պատրաստում ենք խճողակը: Մսին խառնում ենք բոլոր բաղարիչները, ինչից հետո դնում ենք շերտի մի կեսի վրա:
Ծայրերը լավ ամրացնում ենք, որպեսզի տապակելիս չբացվի: Կոկիկ լինելու համար կարող ենք ծայրերը կտրել:
Տապակում ենք միջին ուժգնության կրակին, երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը: Դնում ենք անձեռոցիկի վրա: Եվ վերջ, կարելի է ուտել:
Բարի ախորժակ:
Շատ համեղ չեբուրեկի է ստացվում, որը կարելի է ուտել թե՛ սառը, թե՛ տաք ժամանակ:
Իսկ խմորը սառելուց հետո անգամ խրթխրթան է մնում
Նյութի աղբյուր՝ cooks.am
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն