>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՍԴ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՆԳԱՏԸ ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻԵԴ….

ՄԻԵԴ-ի 24 ժամյա նոկաուտից կամաց կամաց ուշքի են եկել նաև ԱՊԱԳԱ գանգատաբերները, և նրանցից ամենախիզախը /ում թիկունքում 3 ղոչա տղամարդ լռում ու թաքնվել է/՝ Ալվինա Գյուլումյանը 24news.am-ի եթերում հայտարարել է.

««Մենք, դիմելով եվրոպական դատարանին, ասել ենք, որ մինչև այդ հարցով որոշում կայացնելը, ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, խնդրում ենք միջանկյալ միջոց ձեռնարկել, այսինքն՝ գործընթացը ինչ-որ մի տեղ կասեցնել, որպեսզի այն բանից հետո միայն,




Քոչարյանի զոհերը


երբ եվրոպական դատարանը կգտնի, որ մեր իրավունքը խախտվել է կամ չի խախտվել, նոր հնարավոր լինի արդեն որոշակի գործողություններ կատարել, սա է եղել մեր դիմումը, դա 39-րդ կանոնն է, որը դիմողներին նման հնարավորություն է ընձեռում»»:




Ավելի լավ էր տիկին Գյուլումյանը լռած լիներ: Ուշադրություն դարձրեք մեծատառերով գրվածի վրա՝ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ…

Սա նշանակում է, որ քառյակը ՄԻԵԴ-ին իրենց իրավունքի ենթադրյալ խախտման հարցով գլխավոր դիմումը դեռ չի էլ ուղարկել…

Ուղղակի ասել են՝ «հարգելի ՄԻԵԴ, միջանկյալ միջոց կիրառեք՝ սառեցրեք սահմանադրական ռեֆորմը, որ մենք մեր պաշտոններում մնանք, քանի որ դրանք խախտում են մեր իրավունքները, մինչև մեր դիմումը գալ տարի կուղարկենք»…

Դեռ լավ է, որ այս բովանդակությամբ նախնական գանգատին ՄԻԵԴ-ից չեն պատասխանել՝ «Յա, իրոք? չա չա չա», կավելացներ Ռուբեն Մեհրաբյանը:

Փաստորեն, երեկվա վերլուծության մեջ չէի սխալվել, երբ նշել էի, որ ՄԻԵԴ-ում հասկացել են քառյակի փորացավը ու մերժել…


Մարդիկ մտածել են՝ ինչու կասեցնենք սահմանադրական ռեֆորմը, որը Սահմանադրության կատարում է ապահովում?… Հետո ինչ, որ դրա պատճառով 4 անդամի կարգավիճակ է փոխվում? Չէ, որ բոլոր ռեֆորմներով էլ լինում են պաշտոնին հրաժեշտ տվողներ, որովհետև դրանք ՓՈԽՈՒՄ են շատ իրողություններ?

Որտեղից վերցրեցիք, որ դրանք խախտում են ձեր այնպիսի իրավունքներ, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով…

Ու այսպես՝ հարցերի շարան: Բնականաբար, մարդիկ հասկացել են, որ խորամանկ քառյակն այլ խնդիր է լուծում՝ արգելափակել սահմանադրական փոփոխությունները, ու որոշում է ՄԵՐԺԵԼ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՍԱՀՄՆԱԴՐԱԿԱՆ ՌԵՖՈՐՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ, յուղոտ վերնագրով գրել էին:

Ու հիմա, Ալվինա Գյուլումյանը բերանից թռցնում է, որ իրենք ԳԼԽԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԸ դեռ չեն էլ ուղարկել, դա են գրել գանգատում, այլ նոր է ուղարկվելու….

Նրանք էլ բնականաբար գրել են՝ երբ ուղարկեք, կքննենք, իսկ սահմանադրական փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն ու այն կասեցնելու, սառեցնելու հիմք չունենք, թող ուժի մեջ մտնեն, մանավանդ, որ դրանցում ոչ միայն ՌԵԱԼ, այլ նույնիսկ ՀՆԱՐԱՎՈՐ ռիսկ էլ չենք տեսնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայով ամրագրված ձեր իրավունքների խախտման համար….


Ու պատահական չէ, որ Ալվինա Գյուլումյանը հայտարարում է, թե «Սա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը»:

Ու միայն մի մասով է ճիշտ տիկինը՝ նոր է սկսվում, որովհետև նոր են գլխավոր գանգատը ուղարկելու, որը կարող է վերաբերել իր թոշակին, Ֆելիքս Թոխյանի վարկերին, Հրանտ Նազարյանի ալիմենտներին, գյուղից քաղաք եկած, մեծ մարդ դարձած ու մեծ գույք ձեռք բերած Հրայր Թովմասյանի տան ռեմոնտին…

Բայց մռմուռ է, որովհետև ՄԻԵԴ-ը բացահայտել է նրանց փորացավն ու դուռը շրխկացրել երեսներին: ՄԻԵԴի այն դատավորները, որոնք տարիներով աշխատել են Ալվինա Գյուլումյանի հետ, նրա երեսին ուղղակի շրխկացրել են իրավունքը, իրավագիտության չիմացությունը…

Լավ, միթե կարել էր խոր ծերության շեմին այսպես խայտառակել ինքզինքը?

Բայց դեհ ում եմ ասում…. Նրանք մինչև այսօր էլ իրենց խայտառակել ու խայտառակում են թե սեփական երկրում, թե դրանից դուրս… Մի ամբողջ ազգ նրանց հեռանալն է ուզում, նրանց վրա կատակներ է անում, ինոչւ պետք է մի քանի եվրոպացի դատավոր էլ չհրհռան….

Թե բա՝ իրավագիտության բարձունք Ալվինա Գյուլումյանը….

Հուզված ենք: Իջեք բեմից:

Տոժե մնե Կլեոպատրա…

Сообщение Ստյոպա Սաֆարյանը՝ Ալվինա Գյուլումյանի հայտարարության մասին. Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->