>

Սովորաբար տանտիրուհիներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են խոհանոցում։ Ինչպես կանոն, խոհանոցը համարվում է տան ամենաշատ և ամենաշուտ կեղտոտվող հատվածը։ Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել գազօջախին։

Գազօջախի կեղտոտվելու պատճառները




Քոչարյանի զոհերը

Անցած շաբաթ ինձ հյուրընկալվել էր մայրիկս, և հակառակի նման իմ գազօջախը կեղտոտ էր։ Եվ ես շատ անհարմար զգացի։ Մայրիկս ինձ օգնեց իր խորհրդով, թե ինչպես շատ հեշտ մաքրել կեղտոտված գազօջախը։




Առաջինը, որ ցանկանում եմ կիսվել տնային տնտեսուհիների հետ, դա այն է, որ խոհանոցում անպայման ունենան կերակրի սոդա, քացախ կամ կիտրոնաթթու։ Հենց այս էլեմենտներն են, որ հեշտությամբ մաքրում են ոչ միայն գազօջախը, այլ նաև ցանկացած մակերևույթ։

Մայրիկիս խորհրդով կեղտոտված գազօջախի վրա լցրեցի կերակրի սոդա և այդպես թողեցի 2 ժամ։ Այնուհետև մաքրեցի խոնավ անձեռոցիկով։ ԵՎ ի ուրախություն ինձ բոլոր լաքաներն անցել էին։

Այսպես կարելի է հեռացնել նաև քացախով։ Այս պարագայում անհրաժեշտ է անձեռոցիկը / ջնջոցը/ թրջել քացախով և դնել լաքաների վրա։


Ինչպես խուսափել գազօջախի կեղտոտվելուց

Մայրիկս խորհուրդ տվեց ապագայի համար, թե ինչպես պաշտպանել գազօջախը կեղտոտվելուց։ Մինչև ինչ-որ բան պատրաստելը անհրաժեշտ է գազօջախը ծածկել թաց սրբիչով։ Առաջին հերթին թաց սրբիչը կամ անձեռոցիկը չի վառվի և անվտանգ է։


ԵՎ մյուս կողմից թաց սրբիչը կլանում է պատրաստվող մթերքից արտանետված կաթիլները, չի թողնում գազօջախի մակերևույթը կեղտոտվի։

Եթե պատրաստվող կերակուրը պարունակում է բարդ բաղադրիչներ, ապա թաց սրբիչի կամ անձեռոցիկի վրա կարելի է ցանել կերակրի սոդա։ Սոդան թույլ կտա արտանետված յուղի կաթիլները ներծծվեն սրբիչի մեջ։

Ավարտելուց հետո մեզ մնում է վերցնել սրբիչը կամ անձեռոցիկը /ջնջոցը/ և գազօջախը մաքուր է՝ ինչպես նորը։ Բոլորին բարի ախորժակ և հաջողակ օր։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->