>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է անձնավորել խնդիրը, թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, ով ոչ:




Քոչարյանի զոհերը

Ընդհակառակը՝ նա կարող է ձևակերպել խնդիր, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր հանցանք են թույլ տվել, ապօրինի հարստացել:





Հայտարարել էր վարչապետը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նա էլ է կողմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «հայտնվի ճաղերի հետևում»:




«Այս հարցերին բազմիցս պատասխանել եմ, որ ես չեմ կարող ձևակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց ես հստակ ձևակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել, պետք է հայտնվեն ճաղերի հետևում:

Հարցով, թե ով պետք է հայտնվի, ով ոչ, պետք է զբաղվեն քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->