>

Որպեսզի ձմռանը միշտ ձեռքի տակ սխտոր ունենաք, մածուկ պատրաստեք դրանից և պահեք սառնարանում: Նման պատրաստուքն ունի անհավատալի բույր, որը ցանկացած ճաշատեսակի անկրկնելի համ կավելացնի:

Բաղադրատոմս  №1

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ մթերքները.




Քոչարյանի զոհերը
  • 250 գ սխտոր,
  • 1 ճ. գ.  կիտրոնի հյութ,
  • 30 մլ բուսայուղ,
  • 1թ. գ. աղ:


Սկսում ենք պատրաստել.




Ամբողջ սխտորը մաքրել  և բլենդերի օգնությամբ մանրացնել՝ հասցնելով համասեռ վիճակի: Սխտորով այդ պատրաստուքի համար հարմար է միայն բլենդերը: Մսաղացն ու  քերիչն այդպես  չեն մանրացնում այն:

Աղ շաղ տալ, լցնել կիտրոնի հյութը և բուսայուղը: Կրկին միացնել  սարքը:

Մածուկը լցնել բանկայի մեջ, փակել կափարիչով և տեղադրել սառնարանում:

Օգտակար խորհուրդ.  որպեսզի մածուկը երկար ժամանակ պահպանվի, զանգվածի վրա՝ բանկայի մեջ մի քիչ բուսայուղ  լցնել:


Բաղադրատոմս  №2

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ մթերքները.


  • 250 գ սխտոր,
  • 1 ս. գ. խնձորի քացախ,
  • 1 թ. գ. աղ,
  • 30 մլ բուսայուղ,
  • Մի քիչ սամիթ:

Սկսում ենք պատրաստել.

Սկզբում մանրացնել սխտորը բլենդերով:

Հետո ավելացնել բոլոր մյուս բաղադրիչները և կրկին մանրացնել:

Լցնել  մածուկը բանկայի մեջ, փակել և տեղադրել  սառնարանում:

Օգտակար խորհուրդ.  մածուկը կարող եք նաև պահել սառցարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Ինչպես պատրաստել սխտորի մածուկ ձմռան համար. 2 հիանալի բաղադրատոմս появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->