>

ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է ընտրական հանցագործությունների գործերով քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման դասընթացներ։


«Թեև գործող քրեական օրենսգրքով ընտրական հանցագործությունները տեղադրված են մարդու սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գլխում, սակայն, կարծում եմ, դրանք ըստ էության սահմանադրական կարգի դեմ ուղղված և հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող արարքներ են։ Ընտրական գործընթացն այն համակարգն է, որի միջոցով ձևավորվում է պետական և տեղական ինքնակառավարման համակարգը, պետական ինստիտուտները: Ընտրության միջոցով ժողովուրդն իրականացնում է իր իշխանությունը, ու եթե ընտրական գործընթացներում թույլ տրվեն խախտումներ, ապա դրանով կարող են խեղաթյուրվել և վտանգվել պետության սահմանադրական կարգի հիմքերը»,- ասել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։








Քոչարյանի զոհերը

Քննչական կոմիտեի նախագահը կարեւորել է ընտրական գործընթացների ժամանակ հնարավոր հանցագործությունների կանխարգելումը, որի արդյունավետության առաջնային նախապայմաններից է դրանց պատշաճ քննությունը, համարժեք քրեաիրավական գնահատական տալն ու պատժողական քաղաքականությունը։

Սա աննախադեպ նախաձեռնություն է, հաշվի առնելով նաեւ, որ իրավապահները նախկինում անմիջական մասնակցություն էին ունենում ընտրակեղծարարությանը, իսկ հետընտրական շրջանում հարուցված քրեական գործերն էլ ավելի շատ ձեւականություն էին:


Բացի այդ, ՔԿ նախագահն իր խոսքում լրջացնում է ընտրակեղծարարության վտանգավորության աստիճանը, այն հավասարեցնելով սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններին: Հայտնի չէ, արդյոք քրեական օրենսգրքում կարվեն համապատասխան փոփոխություններ, սակայն արդեն իսկ առկա նորմը բավարար է կանխարգելիչ քայլերի ու ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու համար, առավել եւս խնդրին նման մոտեցման պարագայում:



Հայաստանում ընտրակեղծիքի ինստիտուտը կայացած համակարգ է, փողի ու երաշխիքների հստակ սխեմայով եւ ընտրությունից ընտրություն կատարելագործված մեթոդներով: Դրա գագաթնակետը 2017-ի ԱԺ ընտրությունն էր:

Այս օրերին Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել Ռովբերտ Քոչարյանին եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Սա առաջիկա ընտրություններից առաջ հստակ ազդակ է ընտրակեղծարարներին բոլոր մակարդակներում, առավել եւս, որ ընտրակեղծարարությունը հավասարեցվում է սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններին:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->