>

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել…
Ամոթից քունս չի տանում…
Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ…
Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու:
Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն:
Մեկ ա ներդրողներ երբեք չեն գալու:
Ո՞վ հավես ունի՝ գա ծեփռտվի պատերին…
Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք…
Ընենց որ, դմփ-դմփ-հու…»։




«ՉԻ». Օր օրի Գևորգի առողջությունը վատանում է, և Ծառուկյանը նաև պատասխանատվության պետք է ենթարկվի պատգամավորին հոգեկան այս վիճակին հասցնելու համար:

Այս տեմպերով հեռու չէ այն օրը, երբ Պետրոսյանը ամբողջովին մերկ կհայտնվի Երևանի փողոցներում՝ դրանով իր բողոքը հայտնելով իշխանության ճնշումների նկատմամբ: Կամ, հնարավոր է, սպառնա իրեն գցել Կիևյան կամուրջից, եթե չկարճեն Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը:



4rd.am-ում
Ամեն դեպքում Պետրոսյանին խորհուրդ ենք տալիս սեպտեմբերի 1-ին ոչ մի դեպքում չհամաձայնել առաջին կուրս վերցնել: Դպրոցը նոր ավարտած երիտասարդները հիմա այնքան էլ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, հնարավոր է՝ չիմանան, որ Գևորգը պարզապես քաղաքական ծաղրածու է ու մի քանի պիտանի ապտակ տան լափառոշության և անադեկվատության համար:

Իմիջիայլոց, գոնե խելք ունենա և չգրի ապտակելու մասին: Ծառուկյանի տանը բազմաթիվ տեսանյութեր են գտել ու պարզվում է՝ «Բարգավաճի» առաջնորդը միայն ղազագրեր ստորագրել չի պարտադրել, այլ նաև գաղտնի նկարահանել է կուսակիցներին: Ամենևին չի բացառվում, որ դրանց թվում լինի տեսանյութ, թե ինչպես է Ծառուկյանը ապտակում Պետրոսյանին՝ 2010 թվականին իրեն սոցիալական ապահովության նախարար լինելու ժամանակ խայտառակ անելու համար: Իսկ խայտառակել էր, որովհետև նախարարի առանձնասենյակում շատ բարձր ձայնով էր աշխատակիցներից մեկի հետ «դմփ-դմփ-հու» արել:

Сообщение Հիմա ինչ է պատահել Գևորգ Պետրոսյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->