>

Սարի թաղի ահավոր իրադարձության արդյունքում նռնակի պայթյունից թևից վիրավորվեց նաև հայրս, ում շտապ տեղափոխեցինք Գրիգոր Լուսավորչի անվան հիվանդանոց։

Հիվանդանոցի գլխավորը՝ արդեն պաշտոնաթող Մինասյանը հորս վաղուց էր ճանաչում. էկավ ասեց՝ «Տարոնին լավ նայեք», հետո հորիցս հարցրեց թե ես ով եմ, որից հետո զարմացած դուրս էկավ։




Քոչարյանի զոհերը





Չանծաց րոպեներ՝ Երևանի նախկին ոստիկանապետ Կարապետյան Աշոտի հրահանգով մի քանի ջահել էկան ու ուժով փորձեցին ինձ բերման ենթարկել. էդ կադրերը վստահ եմ տեսել եք։ Մի պահ սիրտս թուլացավ ու ուշագնաց գետնին հայտնվեցի, սթափվեցի ու հասկացա, որ բժիշկները օպերների ուղեկցությամբ ինձ ուզում են վերակենդանացման բաժանմունք տանել, հասկացա որ տանում են քննչական՝ «վերակենդանացնելու»։ Ասեցի մի տարեք, բժիշկները ասեցին, որ ոոոոոչ, քեզ շտապ պետք է տեղափոխել վերակենդանացման, բայց ես գլխի էի, որ բժիշկները օպերների գործն էին անում։

Այն ինչ արեցին բժիշկի շորեր հագածները երբեք չեմ մոռանա. նրանք արագ ցույց տվեցին հիվանդանոցից ինձ դուրս հանելու անվնաս ճանապարհները և ուղեկցեցին մինչև ոստիկանների մեքենա…


Վստահ եմ, որ երեկվա ի պաշտպանություն Մինասյանի բողոքի ակցիայի մեջ էին նաև իմ պատմած խալաթավորները ու ամպագորգոռ արդարություն էին պահանջում։ Ես էլ եմ միանում արդարություն պահանջողներին ու ուզում եմ մեղավորները պատժվեն, պետական միջոցները մսխողները պատժվեն։



Հ.Գ. Ֆարմանյանին ու «ի պաշտպանություն» հանդես եկողներին մի մեղադրեք, պարտքերն են տալիս, ուղղակի մեկ առ մեկ ճանաչեք։

Բայց էս ամենից դուրս գալու համար մի ճամփա կա՝ սիրեք իրար ու դրա մասին արտահայտվեք. ես չեմ հոգնում ու մեկ անգամ ևս ասում եմ՝

սիրում եմ բոլորիդ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->