>

Նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմբածքին կամ պարզապես պահպանում են ճիշտ սննդակարգ, ուրեմն այս անսովոր ուտեստի բաղադրատոմսը հենց նրանց համար է: Հիմնական բաղադրիչը համարվում է հավի ֆիլեն, որը պարզապես պարունակում է շատ սպիտակուցներ և ցածր յուղայնություն: Բացի դրանից, այս ուտեստը ոչ կալորիական և առողջարար և շատ համեղ:

Անհրաժեշտ է․

  • Հավի ֆիլե 600 գ,
  • Մեկ բուլղարական պղպեղ,
  • Ձու 4 հատ,
  • Կաթնաշոռ 200 գ,
  • Պանիր 150 գ,
  • Թթվասեր 3 ճ․գ․ (կարելի է փոխարինել մածունով),
  • Մի քանի լոլիկ,
  • Մեկ փունջ կանաչ սոխ,
  • Աղ, համեմունքներ ըստ ճաշակի:

Պատրաստումը․




Քոչարյանի զոհերը

Ֆիլեն հարկավոր է լվանալ, չորացնել, որից հետո կտրել փոքր խորանարդիկներով և լցնել ամանի մեջ:





Մսի վրա լցնել աղ, համեմունքներ և լավ խառնել, ավելացնել թթվասեր, խառնել, և այն անմիջապես լցնել ջեռոցի տապակի մեջ:

Օգտակար խորհուրդ ՝ եթե ուզում եք, որ ուտեստը լինի ավելի դիետիկ, ապա թթվասերի փոխարեն ավելացրեք մածուն:

Հիմա անցնենք լցոնմանը․ Կանաչին, պղպեղը, և սոխը մանր կտրատել:

Կաթնաշոռը լցնել ամանի մեջ (Ձեզ հարկավոր է անյուղ կաթնաշոռ), ձվերը հարել և լցնել դրա վրա, ավելացնել համեմունքներ, աղ և լավ խառնել:


Ապա կաթնաշոռի վրա լցնել սոխն ու պղպեղը։

 

Զանգվածը լցնել ֆիլեի վրա, որն այս ընթացքում արդեն հասցրել է սնուցվել համեմունքներով:


Այժմ անհրաժեշտ է ֆիլեի և կաթնաշոռի վրա շաղ տալ քերած պանիր և դրա վրա դասավորել լոլիկները:

Տեղադրել նախապես տաքացված ջեռոցում 180 °- ի տակ մոտ 45 րոպե:

Պատրաստված ուտեստը հանել ջեռոցից և թողնել այն սառչի 10-15 րոպե, որպեսզի հավը կլանի իր հյութը։

Այս ուտեստը ստացվում է շատ նուրբ, հյութալի և անչափ համեղ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Անսովոր և անչափ համեղ ուտեստ, որն անգամ ամեն օր ուտելու դեպքում չի գիրացի появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->