«Քոչարյանը նեղսրտել էր հատկապես այն փաստից, որ կալանավորվելու է Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը». Կարպիս Փաշոյան — ingablog

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.



«Քոչարյանը նեղսրտել էր հատկապես այն փաստից, որ կալանավորվելու է Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը: Այսինքն՝ նա ձևականորեն մի կողմ էր դրել իր անձը և մտահոգության թիրախ էր դարձրել պետականությունը՝ վերջինիս համար դա դիտարկելով որպես կործանարար հարված:


Իրականում Քոչարյանը չի հասկանում, որ նրա կալանավորումն ոչ թե հարված է, այլ զարգացման մեծագույն խթան: Հիմք է դրվում կարևորագույն մի նախադեպի, որն իր ծանր ներկայությամբ ուղեկցելու է Հայաստանի բոլոր հետագա ղեկավարներին: Իրենց աչքի առաջ ունենալով Քոչարյանի տխրահռչակ պրակտիկան՝ նրանք այլևս չեն համարձակվելու ձեռք բարձրացնել ժողովրդի վրա՝ նույնիսկ հարյուր տարի անց:

Սա կարևորագույն նախադեպ է: Ի դեպ, պարոն Քոչարյանը այս հարցում իրեն միայնակ զգալու որևէ պատճառ չունի, քանի որ նախագահներ ու վարչապետեր կալանավորվել ու կալանավորվում են նաև այլ երկրներում, ընդհուպ՝ ամենազարգացած հանրույթներում»:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin