>

Այսօր որոշել ենք ուսումնասիրել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը, որտեղ հայտնաբերել ենք հետաքրքիր տեղեկություններ և լուսանկարներ:

Կայքը պատմում է Քոչարյանի նախասիրությունների մասին, որոնք առանց խմբագրման ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Ինչ գիտենք մենք երկրորդ նախագահի նախասիրությունների, այսինքն հոբիների մասին:




Քոչարյանի զոհերը

Սկզբում բասկետբոլն էր:  Ասում են, որ նա իսկապես լավ էր խաղում: Նրա բնավորությունը քիչ թե շատ իմացողները հասկանում են, որ անշուշտ, չի սիրում պարտվել:


Հետո ձիասպորտ, որսորդություն, դահուկային արագավազք, ջրային սպորտաձևեր:





Կարճ ասած,  իր նախասիրություններով Ռոբերտ Քոչարյանը սպարտացի է` առողջ հոգի առողջ մարմնում: Դնել իր առջև բարդագույն խնդիր ու հաղթահարել: Այսպիսին է նա թե իր մարզական նախասիրությունների հարցում և թե ղեկավարի տեսակով:

Հանարահայտ է, որ երկրորդ նախագահը սիրում է նաև բարձրորակ ջազ երաժշտություն լսել: Սակայն սա Ռոբերտ Քոչարյանի  հոբիների ամբողջ շրջանակը չէ: Թե ինչ գրքեր է նա սիրում կարդալ, արվեստի որ բնագավառներն ու ճյուղերն է գերադասում, մեր հանրությանը մինչ օրս  այնքան էլ հասու չի եղել:

Այս բացն էլ կփորձի լրացնել մեր կայքը:

Մեր տրամադրության տակ հայտնվել են լուսանկարներ, որոնցում երկրորդ նախագահը դայվինգով է զբաղվում Միջերկրականի ջրերում:


Միջերկրական ծովի ջրերում

Ռոբերտ Քոչարյանը Կորսիկայի ջրերում



Կորսիկայի մոտակայքում ջրասուզվելիս

Ռոբերտ Քոչարյանը սուզվելիս

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ 2 ամիս ժամկետով կալանավորեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Նյութը հրապարկման պատրաստեց Ամենահետաքրքիր բլոգը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->