>

Գոհար Հայրապետյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Տարիներ շարունակ կարծրատիպ է ձևավորվել, թե Ֆիրդուսնոցը կռիսանոց է, ու մարդիկ, որոնք պայքարում են Ֆիրդուսի համար․ չեն ուզում Երևանի զարգացումը։




❓Իսկ գիտեք ինչի դարձավ կռիսանոց? Շատ ընդունված սխեմայի համաձայն․ տարածքը հայտարարում են Գերակա շահ, բնակիչներին վախեցնում, ստիպում վաճառել տները, ով էլ որ չի վաճառում՝ չգիտի վերանորգի, թե ձեռք չտա։ Ու աստիճանաբար ամեն ինչ դառնում է ավերակ։


Նույն սխեմայով կանաչ տարածքներն էին վերացնում։ Գիշերով ծառերի արմատներին բենզին էին լցնում, հետո ասում էին չորացել է ու կտրում տեղը այլանդակ շենքեր կառուցում։
Ո՛չ, պայքարում ենք հենց Երևանի անցյալի ու ապագայի համար։

Որ մարդիկ, որոնք խաբել, գցել, թալանել ու քանդել են Երևանը այսօր նորից նոր ֆիրմաների անվան տակ չգան ու նույնը չանեն։


Որ Նարեկ Սարգսյանը, որը առանձնահատուկ դաժանությամբ ոչնչացրեց սաղ պատմամշակութային հուշարձանները, այսօր նորից Ֆիրդուս չնախագծի անհասկանալի սխեմաներով։
P.S. Հա, ու մեկ էլ չասեք՝ բա Սերժի ժամանակ ինչի չէիք խոսում ու պայքարում։ Բոլորի ժամանակ էլ խոսել ենք, կռվել ենք, պայքարել ենք։ Վիդեոփաստերը կան

Сообщение «․․․Ֆիրդուսնոցը կռիսանոց է, ու մարդիկ, որոնք պայքարում են Ֆիրդուսի համար․ չեն ուզում Երևանի զարգացումը․․․»․ Գոհար Հայրապետյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->