«Սերժ Սարգսյանը՝ որպես Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ, պետք է գնա դատարան»․ Նիկոլ Փաշինյան — ingablog

Ինչպես արդեն հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է։


Նման որոշում կայացրեց դատավոր Վաչե Մարգարյանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Մինչ այդ դատարանը շուրջ 7 ժամ քննում էր Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը, որին մասնակցում էր նաեւ ինքը Քոչարյանը:


Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով երեկ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Դեռևս 2014թ․-ին իր հարցազրույցներից մեկում, Նիկոլ Փաշինյանն ասել էր․

-Մարտի 1-ի կազմակերպիչներն ու հրաման տվողները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, և եթե սկսեն բացահայտել այդ գործը, նրանք որպես գլխավոր մեղադրյալներ պետք է գնան դատարան․․․


Ռոբերտ Քոչարյանը որպես մեղադրյալ գնաց դատարան և այժմ գտնվում է կալանքի մեջ․․.

Առավել ուշագրավ է դառնում հատկապես Սերժ Սարգսյանի հետագա ճակատագիրը․․․

Կհաջողվի արդյոք Փաշինյանին՝ ՀՀ երրորդ նախագահին ուղարկել երկրորդի հետևից, պարզ կդառնա առաջիկայում:

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin