>

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Երևի ինձ ճանաչողներին ավելորդ է ասել, որ Նիկոլի էսօրվա ելույթն իմ սրտով էր: Նույնիսկ որոշ իմաստով զարմացած եմ:
Իհարկե խոսքըն ընդհանոր տրամաբանության մասին է՝ Հայաստանը որպես գերագույն քաղաքական գաղափար և նպատակ: Առանձին մանրամասները կարող են մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ լինել:




Հիմա երկար չեմ գրի, առիթներ կունենամ դեռ ավելի երկարի:
Այս պահին մենակ ուզում եմ անպայման դիրքերն արձանագրենք:


Շատ կաևոր է, որ այս ելույթն արդեն քննադատություն է արժանանում ոչ միայն այսպես ասած «աջից», այլև այսպեա ասած՝ «ձախից»:

Շատ կարևոր է, որ «հեղափոխություն» անվան տակ միավորված տարբեր տարրերը վերջապես առանաձնանան, բաժանվեն իրարից:
Շատ կարևոր է, որ նրանք, որոնք կարծում են, որ հեղափոխության և առհասարակ հայկական քաղաքականության նպատակը ոչ թե դարերի մեջ ապրող և ապրելիք Հայաստանն է, այլ ինչ որ վերացական «գաղափարախոսություններ», «իզմեր» և ազգերի նկատմամբ գերիշխանություն հաստատելու այլ գործիքներն են, զգան ու գիտակցեն իրենց տարանջատվածությունը Հայաստանում այսօր ըթնացող գործընթացից:
Այդ գործընթացը նորարար է, տանում է ապագա, ոչ թե անցյալի ինչ որ իդեալների իրացումն է:


Բոլոր հեղափոխություններն ունենում են իրենց «միջազգայնականներին», «տրոցկիստներին»: Նրանք ամենա առաջին ու խորը հիասթափվողներից են լինում:
Մնացածը՝ ավելի նյութական և բովանդակային հետագայում:

Ազգային հեղափոխություն:
Հայկական Լեգեոն:

Сообщение «Շատ կաևոր է… ». Հրանտ Տեր-Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->