>

Այսօր օրերին, երբ երկրի սահմաններից դուրս հանգստանալու մեկնելը հնարավոր չէ, ծովափնյա հանգիստ նախընտրողները փորձում են այդ բացը լրացնել Հայաստանի սահմաններից ներս:


Դա է պատճառը, որ հատկապես հանգստյան օրերին Սևանա լիճ այցելուների թիվը շեշտակի աճում է:







Քոչարյանի զոհերը

Այս օրերին քաղաքացիներին հետաքրքրող գլխավոր հարցն այն է՝ ինչպես պետք է դիմակ կրեն Սևանին՝ հանգստի ժամանակ: Արդյոք ջուր մտնելիս կարող են հանել դիմակը և որ դեպքում է պարտադիր դիմակի կրումը:


Սևանի ափին ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկն ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բոլոր դեպքերում սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է, իսկ ահա Սևանի ափին հանգստացողները դիմակ կարող են չկրել 3 դեպքում՝ ջուր մտնելիս, ծխելու ընթացքում և տաղավարներում (բիսետկա), երբ սնվում են:

Մնացած բոլոր դեպքերում դիմակ կրելը պարտադիր է: 


Նա նաև նշեց, որ այսօր իրականացված ծառայության ընթացքում արդեն մի քանի քաղաքացիների նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն է կազմվել, սակայն հիմնականում սահմանափակվում են զգուշացմամբ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->